News

...

"OSCE 4 You(th) - You(th) 4 OSCE" 2nd meeting, 17.04.2015

2014թապրիլի 17-ին ԵԱՀԿ (OSCE) Երևանյան գրասենյակում տեղի ունեցավ  “OSCE 4 You(th) - You(th) 4 OSCE”  խորագրով  նախաձեռնության երկրորդ հանդիպումը՝ կազմակերպված ԵԱՀԿ (OSCE) Երևանյան գրասենյակի և «Սերունդ Համահայկական Երիտասարդական  Կենտրոնի  կողմից: Հանդիպումը վարում էր ԵԱՀԿ (OSCE) ԵԱՀԿ փորձագետ, փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Թումասյանը: Միջոցառմանը ներկա էին թվով  20  Երիտասարդական  կազմակերպությունների  մոտ 30 ներկայացուցիչներ:
Հանդիպման նպատակն էր  հնարավորություն  ընձեռել  երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներին տեղեկանալ թրաֆիքինգի, Հայաստանյան ընդհանուր իրավիճակի և թրաֆիքինգի  վերաբերյալ  միջազգային  փորձին  առնչվող  խնդիրներին:
On 17 April 2014 the second meeting of “OSCE 4 You(th) - You(th) 4 OSCE”  Initiative  was held at OSCE Yerevan office, which was organized by OSCE office in Yerevan  and “Serund Pan-Armenian Youth Center”. The event was moderated by Davit Tumasyan the OSCE Yerevan office representative, advocate, PhD of juridical sciences . The event were attended by nearly 30 representatives of 20 youth organizations.
The aim of the initiative was to give the opportunity to the representatives of youth organisations to learn about trafficking, about the problems of  trafficking in Armenia and also the international experience.
 Հենց սկզբում  բանախոսը փորձեց հասկանալ ներկաներն ի՞նչ պատկերացումներ ունեն թրաֆիքինգի մասին, այդ պատկերացումների հիման վրա կազմել սահմանումներ  և ապա այն համեմատել Պալեռմոյի արձանագրության  հետ: Թրաֆիքինգի վերաբերյալ ընդհանուր տեղեկատվությունը ներկայացնելուց հետո ներկայացվեցին վիճակագրական տվյալները և տարածված թերընկալումները: Մասնակիցներն ակտիվ մասնակցություն ունեցան հատկապես թրաֆիքինգի պատճառներին վերաբերող հատվածին և որպես ամենագլխավոր պատճառ առանձնացրին աղքատությունը, ապա նաև կրթության ու աշխատանքի հնարավորության բացակայությունը, ընտանեկանգենդերային խնդիրները և այլն
First and foremost  the speaker  tried  to understand the audience's perceptions of trafficking and compare it with the protocol of Palermo. The statistical data and popular misunderstandings also were presented. Particularly, active discussion took place around the issues related to the causes of trafficking; poverty, the absence of possibilities of education and employment, family and  gender issues, etc.
Մանրամասն ներկայացվեցին ու ակտիվ քննարկվեցին թրաֆիքինգի տարրերը` գործողություններ, միջոցներ, տարրեր: Բանախոսը ներկայացրեց նաև, թե իրավական ինչ ակտերի ու նորմերի շրջանակներում է իրականացվում թրաֆիքինգի դեմ պայքարի հիմնական միջոցառումները: Հատուկ անդրադարձ կատարվեց Հայաստանում գործող  երկու հասարակական կազմակերպություններին` <<Հույս և օգնություն>> և <<Ամքոր>>,  որոնք ոչ միայն  ջանքեր են գործադրում թրաֆիքինգի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, այլև աջակցություն են տրամադրում  թրաֆիքինգի զոհերին` տրամադրելով ժամանակավոր կացարաններ:
Երիտասարդները հնարավորություն ունեցան բանախոսին ուղղել իրենց հուզող հարցերն  ու ստանալ սպառիչ պատասխաններ:
The speaker presented the elements of the trafficking; actions, methods and  elements. The two  non-governmental organizations “Hope and Help”  and “Umcor” were presented. They are not only making efforts to raise awareness about trafficking, but also to provide assistance to the victims of the  trafficking by providing temporary accommodation.
The participants had the opportunity to ask their questions and get complete answers.


Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.