News

...

«Դիվանագիտական հարթակ» հինգերորդ և վեցերորդ խմբեր 24.08.2017


«Հանրային դիվանագիտության դպրոցում» սույն թվականի օգոստոսի 24-ին անցկացվեց հինգերորդ և վեցերորդ խմբերի ավարտական քննությունը՝ «Դիվանագիտական հարթակը», որը յուրահատուկ ձևաչափ է՝ մշակված դպրոցի կողմից: 
Բացման խոսքով հանդես եկավ ավարտական քննության գնահատող հանձնաժողովի նախագահ, «Հանրային դիվանագիտության դպրոցի» գլխավոր տնօրեն Տիգրան Շադունցը, ով նախ նշեց, որ սա թվով երրորդ ավարտական քննությունն է, և որ դպրոցն իր գործունեության շատ կարճ ժամանակահատվածում արդեն իսկ հասցրել է գրանցել բազմաթիվ հաջողություններ, որոնք, սակայն, չեն սահմանափակվում միայն «Հանրային դիվանագիտության դպրոցի» ձևաչափով: Արդեն իսկ իր հաջող ընթացքն է սկսել «Իրավագիտության դպրոցը»:


Ներկայացվեց Դիվանագիտական հարթակի անցկացման կարգը, որը ենթադրում է երեք հաջորդական փուլեր: Դպրոցի երկու խմբերից ձևավորվել էին երեք աշխատանքային խմբեր, տրվել էին ծրագրերի կազմման հստակ առաջադրանքեր: Թիմերին նաև կցվել էին խորհրդատուներ դպրոցի աշխատակազմից: Առաջին փուլում խմբերը ներկայացրեցին ծրագրերը, ապա ֆորմալ և ոչ ֆորմալ դեբատների միջոցով պաշտպանեցին դրանք: Այս փուլերին հաջորդեցին մասնակիցերի ամփոփիչ խոսքն ու փորձագետների կարծիքները: 
«Առաջին փուլում ծրագրեր պատրաստած թիմերը ներկայացրեցին դրանք՝ փորձելով գործնականում կիրառել դասընթացների ընթացքում ձեռք բերված փորձն ու գիտելիքները:


Ծրագրերի ներկայացմանը հաջորդած ֆորմալ դեբատների փուլն ենթադրում էր հարցեր հակառակորդ թիմերին` նպատակ ունենալով բացահայտել տվյալ ծրագրի թերություններն ու բացթողումները: Այս փուլի վերջում փորձագետներն, ովքեր գնահատում էին ծրագրերը, ևս հարցեր ուղղեցին թիմերի անդամներին: 
Ոչ ֆորմալ դեբատների ժամանակ մասնակիցների միջև տեղի ունեցավ շփում-քննարկում ոչ ֆորմալ միջավայրում: Մասնակիցները նաև հնարավորություն ունեցան խոսել գործընկերների հետ` փորձելով ձեռք բերել նրանց հավանությունը: 


«Դիվանագիտական հարթակի» ավարտին փորձագետները խոսեցին ներկայացված ծրագրերի առավելությունների, թերությունների, ինչպես նաև իրականացման առանձանահատկությունների մասին, որից հետո անցկացվեց քվեարկությունը, ընդ որում, ձայնի իրավունք ունեին նաև դպրոցի մյուս խմբերի ունկնդիրները: Քվեարկության ընթացքում հաշվի էին առնվում ինչպես ծրագրերի բովանդակությունը, այնպես էլ ոճն ու այն ճիշտ ներկայացնելու և մատուցելու հմտությունները, խմբային աշխատանքը, ծրագրի նյութի յուրացումը, խոսքի տրամաբանական փոխկապակցվածությունը, ստեղծագործական մտածողությունը, արագ կողմնորոշվելու ընդունակությունը, հաղորդակցության արդյունավետությունը, բանակցային հմտություններն ու հռետորությունը: 
Փորձագետները շնորհավորեցին հաղթող թիմին և նշեցին, որ ծրագրի իրագործմանը կունենան իրենց ակտիվ մասնակցությունն ու ներդրումը:

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.