News

...

Роль и поведение молодежи на международной арене 15.04.2015

Ապրիլի 15-ին Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանում էին համախմբվել ուսանողներ, դասախոսներ, տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Բոլորին համախմբել էր ՙԵրիտասարդության դերակատարությունն ու գործունեությունը միջազգային ասպարեզում` կապված Հայոց ցեղասպանության հարցի ներկայացման ու ճանաչման հետ. իրավական տեսանկյունն ու հանրային դիվանագիտություն՚ թեման: Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումը կազմակերպվել էր «Սերունդ Համահայկական Երիտասարդական Կենտրոնը»:

Փորձագետներից Տիգրան Շադունցը, ով նաև «Սերունդ Համահայկական Երիտասարդական կենտրոնի» ղեկավարն է, երիտասարդների հետ կիսեց միջազգային դաշտում ունեցած իր փորձը: Նա ներկայացրեց այն բոլոր միջազգային կազմակերպությունները, որոնց կազմակերպած միջոցառումների շրջանակներում բարձրացվում է նաև Հայոց Ցեղասպանության հարցը, ինչպես նաև ներկայացրեց այն ծրագրերը, որոնք հովանավորվում են Թուրքիայի կողմից՝ երիտասարդներին խորհուրդ տալով աչալրջորեն մոտենալ ցանկացած միջազգային ծրագրի և մասնակցելուց առաջ ճշտել, թե ովքեր են դրանք հովանավորում: Երիտասարդ փորձագետը նաև առաջարկեց ստեղծել միջազգային ծրագրերի և կազմակերպությունների քարտեզ, որն ուղեցույց կլինի միջազգային նախաձեռնություններին մասնակցելու համար:

Իրավաբանական գիտությունների թեկնածու Վլադիմիր Վարդանյանն իր ելույթում անդրադարձավ Հայոց Ցեղասպանության խնդրի իրավական կողմերին:
Ֆորումի ավարտին Հայ-Ռուսական(Սլավոնական) Համալսարանի Քաղաքականության և Իրավունքի ինստիտուտի տնօրեն Լարիսա Ալավերդյանն իր շնորհակալական խոսքն ուղղեց «Սերունդ Համահայկական Երիտասարդական Կենտրոնին»` կարևորելով նախաձեռնությունը և կոչ արեց հաճախակի նմանատիպ միջոցառումներ կազմակերպել:

Նյութը պատրաստեց Անի Ղուկասյանը

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.