News

...

Ի գիտություն բոլոր երիտասարդական կազմակերպություններին

                        
Օգոստոսի 6`  «Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների ամառային դպրոց»-ի շրջանակներում «Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների հավաք կլոր-սեղան»



Հարգելի երիտասարդական կազմակերպություններ,
ՀՀ Սփյուռքի նախարարությունը եւ «Սերունդ Համահայկական Երիտասարդական Կենտրոն»-ը սիրով հրավիրում են ս/թ օգոստոսի 6-ին` մասնակցելու «Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների ամառային դպրոցի» շրջանակներում կազմակերպվող «Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների հավաք կլոր-սեղան»-ին: 

Հանդիպման շրջանակներում Հայաստանի երիտասարդական կազմակերպությունները կներկայացնեն իրենց կառույցն ու գործունեությունը, կարող են հանդես գալ սփյուռքի կազմակերպությունների հետ համագործակցության առաջարկներով: Կխոսվի պետական երիտասարդական քաղաքականության ներկայիս և հետագա զարգացման միտումների, կառույցների եւ ծրագրերի մասին:

Հանդիպմանը ներկա գտնվելու համար` անհրաժեշտ է ուղարկել Ձեր ՀԿ-ի գործունեության հակիրճ նկարագիրը եւ կոնտակտային տվյալները, մեկ նամակ, թե ինչո՞ւ եք ցանկանում մասնակցել եւ ի՞նչ ներդրում կարող եք ունենալ սփյուռքահայության կապերի զարգացման եւ ամրապնդման գործում:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է` օգոստոսի 2-ը, ժամը 24:00-ն:
Հանդիպման վայրի եւ ժամի մասին կտեղեկացվեն այն կազմակերպությունները, որոնց մասնակցությունը կհաստատվի:

Հայտերն ընդունվում են առցանց տարբերակով` jkazumyan@gmail.com հասցեով` վերնագրում նշեք «Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների հավաք կլոր-սեղանի հայտ» եւ ուղարկեք նամակի կրկնօրինակը (Cc-ն)` defrariksmg@rambler.ru հասցեին:

Հարցերի եւ այլ տեղեկատվության համար կարող եք զանգահարել`055 545 547, 098 60 16 60 կամ 055 58 05 22 հեռախոսահամարներով:

Այս իրադարձությունը կարեւոր գործնական հնարավորություն է յուրաքանչյուր երիտասարդական կառույցի զարգացման եւ ընդլայնման համար:

Ուստի ողջունելի է Ձեր ներկայությունն ու ակտիվությունը:

Կազմակերպիչ` 

                          


Ծրագրի պատասխանատու`
«Սերունդ Համահայկական Երիտասարդական Կենտրոն» 
     

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.