News

...

«Խոցելի հայ երիտասարդը` աղանդների ճիրաններում»

«Սերունդ Համահայակական Երիտասարդական Կենտրոն»-ի գիտաքաղաքական բաժինը կազմակերպում է «Խոցելի հայ երիտասարդը` աղանդների ճիրաններում» թեմայով քննարկում:

Այն տեղի կունենա հուլիսի
15-ին` ժամը 18:30-ից 20:30-ը` Երևանի Վ. Բրյուսովի անվան պետակական լեզվաբանական համալսարանի` Գրադարանի մասնաշենքի 3-րդ հարկի նիստերի դահլիճում (Թումանյան 42):

Հ
յուրերն են` Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը եւ Տուժվածների վերականգնողական եւ օգնության կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամարյանը:

Քննարկումը
նպատակ ունի ներկայացնել կրոնական տարբեր կազմակերպությունների, աղանդների ազդեցությունը հայ երիտասարդների վրա, բացահայտել հոգեորսության քաղաքական, հոգեբանական և սոցիալական պատճառները: Ուշագրավ դիտարկումներով և վերլուծություններով` հանդես կգան հատուկ հյուրերը: Քննարկման ընթացքում կցուցադրվեն փաստագրական նյութեր և ուսումնասիրություններ:

Եթե կարևորում եք ձեր դիտարկումները և ունեք հստակ դիրքորոշում հարցի վերաբերյալ, գրանցվեք և մասնակցեք քննարկմանը:

Նախապես գրանցվելու համար` գրեք youthpart@list.ru հասցեին ` վերնագրում նշելով «երիտասարդական քննարկում», որով կհաստատեք Ձեր մասնակցությունը:

Միջոցառումը կարող եք գտնել նաեւ Facebook սոցիալական ցանցում`այցելելով այստեղ:


Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.