News

...

Դանիել Մխեյան Պայմանագրային իրավունքի հիմունքներ Մաս 1, 15.05.2017

«Պայմանագրային իրավունքի հիմունքներ» թեմայով վարպետաց դասն Իրավագիտության դպրոցի երկրորդ խմբում անցկացվեց մայիսի 15-ին` Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի շենքում:
Վարպետաց դասը վարում էր ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողական ծառայության 3-րդ բաժնի պետ, Հայաստանում ֆրանսիական համալսարանի դասախոս Դանիել Մխեյանը:
Դանիել Մխեյանը վարպետաց դասի սկզբում իրավացիորեն փաստեց, որ սա այն ոլորտն է, որի հետ իրենց կյանքի ընթացքում առնչվում են գրեթե բոլորը, ուստի շատ կարևոր է հստակ իմանալ պայմանագրային իրավունքի հիմնական առանձնահատկություններն ու նրբությունները: Պայմանագրեր կնքելիս կամ դրանց միանալիս անխուսափելիորեն ծագում են որոշակի իրավունքներ և պարտականություններ, և հետևաբար, առաջ են գալիս բազմաթիվ իրավական ռիսկեր, որոնք պարտադիր պետք է գիտակցվեն և կառավարվեն: Փորձագետը վարպետաց դասի շրջանակներում անդրադարձավ հարցերի բավականին լայն շրջանակի, այդ թվում` պայմանագրերի կնքում,  պայմանագրերի կազմում, լրացում, լիազորագրերի և գործարքների համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր և այլն: Ինչպես իրավացիորեն նշեց փորձագետը, պայմանագրային իրավունքների հիմունքների տիրապետումը կօժանդակի զերծ մնալ կեղծարարություններից, շինծու գործարքներից և, առհասարակ, իրավական բնույթի բացասական հետևանքներից:



Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.