News

...

Հայկ Վարդանյան Վարչական իրավախախտումների առանձնահատկությունները ճանապարհային երթևեկության ենթատեքստում Մաս 1 29.05.2017

Սույն թվականի մայիսի 29-ին Իրավագիտության դպրոցի երկրորդ խմբում անցկացվեց «Վարչական իրավախախտումների առանձնահատկությունները ճանապարհային երթևեկության ենթատեքստում» թեմայով վարպետաց դասը:Վարպետաց դասը վարում էր Ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի հատկապես կարևոր հանձնարարություններով ավատ տեսուչ, մայոր Հայկ Վարդանյանը:
Փորձագետը նախ և առաջ անդրադարձավ Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքին, որում հստակորեն սահմանվում է, որ Վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն: Սույն օրենսգրքով նախատեսված իրավախախտումների համար վարչական պատասխանատվություն առաջանում է, եթե այդ խախտումները իրենց բնույթով քրեական պատասխանատվություն չեն առաջացնում գործող օրենսդրությանը համապատասխան: Վարչական վարույթ հարուցելու հիմքերն են անձի դիմումը կամ բողոքը, ինչպես նաև վարչական մարմնի նախաձեռնությունը: 
Առանձնահատուկ ուշադրության դարձվեց տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներին: Վարպետաց դասի շրջանակներում քննարկվեցին իրավախախտումների բազմաթիվ օրինակներ, ինչը հնարավորություն տվեց գործնականում կիրառել ձեռք բերված տեսական գիտելիքները:


Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.