News

...

You(th) CodeX 30.05-01.06.2014

2014թՄայիսի  30, 31 և  հւնիսի 1-ին տեղի ունեցավ  You(th) CodeX  «Սերունդ  Համահայկական Երիտասարդական Կենտրոն»-ի համաժողովը, որն անցկացվեց Ծաղկաձորում` «Ալպինա»  հանգստյան տանը:

         «Սերունդ Համահայկական Երիտասարդական Կենտրոնը»  մի հարթակ է , որտեղ երիտասարդները զարգացնում են իրենց առաջնորդական և կազմակերպչական հմտությունները` թիմային աշխատանքի և փորձի փոխանակման միջոցով, բարձրացնելով իրենց դերը Հայաստանում և միջազգային բեմում: Կազմակերպությունը  նպաստում  է պատասխանատու և կազմակերպված սերնդի զարգացմանը, որն արժևորում և բարձր է պահում իր ազգային ինքնությունը:

On May 30, 31 and June 1, 2014  You(th) CodeX  «Serund Pan-Armenian Youth Center» forum  took place, which was held at Tsaghkadzor Alpina resort.
«Serund Pan-Armenian Youth Center» is a platform for young people, where they develop their leadership and organizational potential through team work and sharing experiences for raising its role in Armenia and international arena. The organization promotes the development of responsible and organized generation, which will retain its national identity.

 Սերունդ  ՀԵԿ-ի համաժողովները հանդիսանում են կազմակերպության կիսամյակային միջոցառումներ, որոնց նպատակն է կազմակերպության ամրապնդումը և հետագա անելիքների պլանավորումը:
Համաժողովը ստացել է  որակական զարգացում: Շարքային կիսամյակային միջոցառումից վերածվել է երիտասարդների ներուժի զարգացման և Սերունդ ՀԵԿ-ի կադրերի նախապատրաստման ՄԵԽԱՆԻԶՄԻ և ստացել  «You(th) CodeX»  անվանումը

Serund PYC  forums  are the quarterly events that aim to stabilize the organization and to plan the further steps. The Forum acquired a quality development. It has turned into a Mechanizm for developing young people’s potential and preparation of new talents for Serund PYC. It is called now “You(th) CodeX”.

 Համաժողովի ընթացքում մասնակիցները` Սերունդականները, ինչպես նաև  նորեկները հնարավորություն ունեցան ծանոթանալու մի շարք ուսուցողական դասընթացների և վարպետաց դասերի`

During the forum,  the participants – members of  Serund PYC – as well as newcomers had a chance to have a number of educational courses and master classes:

1. Team construction (team building + leadership)
2. Drive (drive activity + responsibility)
3. Create effective improvement-master class,(Effectiveness and productivity + creativity and innovation + improvement)
4. Communication and PR
5. Negotiations (from local to global)
6. Global view + vision -master class 
Յուրաքանչյուր դասընթացը իր կիրառական իմաստով մեծ նշանակություն ունեցավ կազմակերպության գործունեությունը ավելի արդյունավետ դարձնելու գործում: Ներդրվեցին և գործածվեցին մի շարք կազմակերպական գործիքներ և մեխանիզմներ`կոնվերսիայի հաշվարկ, ինտերնետային կայքերի վայրէջքային էջեր, դեկլարացիոն մշակույթ:
Ուշադրությունը սևեռված էր զարգացում վարպետաց դասի վրա, որում խոսվում էր տոկոսային (%)և անգամներով (x) զարգացումների մասին : Ուշագրավ էր բանակցելու , միջոցառումներ կազմակերպելու և թիմը կառուցելու մասին դասընթացները

Each training according its practical importance, has a great significance in making the activity of the organization more productive. Various organizational tools and mechanisms were installed and applied – conversion calculation, landing pageс of s internet sites and declarative culture.
 Attention was concentrated on master class of “development” where was discussed the difference of percentage (%) and multiplying (x)  development. Negotiation, event planning and team building classes were also significant.


 Նշենք, որ համաժողովի հիմնարար մասն էր կազմում նոր  սերունդականների համալրումը կազմակերպություն: Դա հնարավորություններ էր ոչ միան դառնալ սերունդական, այլ դիմել տվյալ պահին  թափուր պաշտոնների համար : Եվ արդեն համաժողովի երկրորդ օրը մենք գրանցեցիք հետևյալը`

Ներքին գործերի վարչությունԱրսեն Նազարյան (ԺՊ)
Տեղեկատվական և քարոզչական բաժինՆարեկ Բադալյան (ԺՊ)
Մշակութային բաժինՍոսե Մկրտչյան (ԺՊ)
Թրեյներների թիմ- Այդա Կլեկչյան (ԺՊ) և Էլեն Մնացականյան (ԺՊ)

         Մինչ ղեկապարի ժամանակավոր պաշտոնակատար (ԺՊ) նշանակվելը, թեկնածուները նշեցին իրենց տարեկան նպատակները, որոնք կներառվեն դեկլարացիայի մեջ և պաշտոնապես կհայտարարվեն:
Սերունդ ՀԵԿ-ի ղեկավար լինելը մեծ պատասխանատվություն է, որը բերում է մի շարք առավելությունների : Հունիսի 8-16 Տեղեկատվական և քարոզչական բաժնի համաղեկավարի ԺՊ Նարեկ Բադալյանը և Մասնաճյուղերի համակարգման բաժնի անդամ Վարդան Դանիելյանը կմասնակցեն Մոլդովայում կայանալիք երիտասարդական ծրագրին: Եվ դա միայն սկիզբն է, մնացած ղեկավար անձնակազմի համար պատրաստված են այլ տարբեր անակնկալներ: Ինչպես ներկայացվեց Աշխարհայացքի ընդլայման վարպետաց դասում, Սերունդ ՀԵԿ-ը առաջնորդող անձնակազմի  աշխարհայացքը և տեսլականը չպետք է սահմանափակված լինի Հայաստանի Հանրապետության սահմաններով:

It’s worth mentioning that a major part of the forum was accepting new members. It was an opportunity not only to become a member but also apply for existing vacancies in the council of organization. During the second day of the forum it has  already been recorded the following:

Administration  of the Internal  Affairs - Arsen Nazaryan (TA)
Department of Information and promotion - Narek Badalyan (TA)
Department of Culture - Sose Mkrtchyan (TA)
Trainers’ Team department – Aida Klekchyan (TA) and Elen Mnatsakanyan (TA)

Before being appointed as a temporary acting (TA) , the candidates specified their annual goals which would be included in the declaration and will be officially announced.
Being a head of department in  Serund PYC  is very responsible ,which brings a lot of advantages. From June 8-16, TA of co-head of the Department of Information and promotion, Narek Badalyan and Branch Coordination  Department member Vardan Danielyan will participate in a youth project held in Moldova. And that’s only the beginning, for other leading staff members  there will be many more surprises. As it was mentioned at the master class of Enlarging Vision, the vision of  Serund PYC leading group shouldn’t be limited with  the borders of Armenian.

Քննարկվեց և հաստատվեց նոր բաժնի հիմնումը` Վերլուծությունների, ստատիստիկայի և սիստեմավորման բաժին: Այն իրականացնելու է`
1.     Կազմակերպության գործունեությունը թվերի վերածելով : Որակական անցում է կատարվելու կազմակերպության մասին կարծիքներով  խոսելուց դեպի փաստերի ներկայացումը:
2.     Ստատիստիկ ուսումնասիրություն են կատարվելու և առաջ են քաշվելու Սերունդ ՀԵԿ-ի գործունեությունը դեպի որակական առաջընթացի վրա դնելու քայլեր
3.     Սիստեմավորում է տեղի ունենալու, ստեղծվելու են համակարգչային ծրագրեր որոնք հեշտացնելու են գործունեությունը:

The question of establishing a new department was discussed and confirmed Department of Analyses, Statistics and Systematization. It will realize:
1.                         Converting the organization’s activities into numbers. Quality change will be carried out from opinion about the organization into providing facts.
2.                          Statistical studies will be carried out and steps putting into quality progress of Serund PYC  activities
3.                         Systematization will take place, computer programs will be created to facilitate the activity.

Համաժողովի մասնակիցները անմասն չմնացին նաև հետաքրքիր միջոցառումներից : Նրանք նախատեսված արշավի շրջանակներում այցելեցին Կաթնաղբյուր: Ինչպես նաև հնարավորություն ունեցան սովորելու վալս, որն արդեն բարի ավանդույթ է դարձել սերունդականների համար: Հետաքրքրական էր նաև հայկական երեկոն, որի ընթացքում շնորհավորեցին բոլոր ԺՊ-ներին  (ժամանակավոր պաշտոնակատար), և իրենք էլ իրենց հերթին իրենց շնորհակալական խոսքերն  հայտնեցին :

The  Participants  of the forum didn’t remain apart from interesting events. Within the planned hiking tour they visited Katnaghbyur. They also had an opportunity to learn how to waltz which is already a good tradition for the Serund PYC members. The Armenian evening was also interesting,  during which all TA’s expressed their gratitude and  were congratulated.

Բուռն քննարկում ունեցավ ՄԱԿ-ի  «UN Global Partnership for Youth Network  2015» ցանցին միանալու փաստը: Տվյալ ցանցում Սերունդ ՀԵԿ-ը  ահռելի աշխատանքներ  է կատարել և  արդյունքների հասել: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի երիտասարդության գծով  հատուկ դեսպան` Ահմադ Ահվենդավիի նշել  է «Սերունդ Համահայկական Երիտասարդական Կենտրոնի» մեծ ներդրումի մասին:

Heated discussion was held at the topic of joining  «UN Global Partnership for Youth Network 2015». Serund PYC  has done tremendous work and achieved great results.  UN Secretary General's special envoy on  youth Ahmad Ahvendavi  mentioned about great support od   "Serund Pan-Armenia Youth Center ".


 Համաժողովի  ընտացքում քննարկվեցին նաև առաջիկայում կազմակերպվելիք միջոցառումները:
Այս համաժողովը  հնարավորություն տվեց ներգրավվելու նոր մարդկանց , ճանաչելու միմյանց և ինտեգրելու Սերունդ ՀԵԿ ընտանիք:
ՍԵՐՈՒՆԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ-ը հայտարարում է անգամներով առաջընթացի մասին:

During the forum was disscussed about further projects.
         This forum gave an opportunity to involve new members , to know each other and get integrated in Serund PYC family.
 Serund Pan-Armenian Youth Center announces about Multiplying progress.

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.