Հունիսի 20-ը նշվում է որպես Փախստականների համաշխարհային օր, այն սահմանվել է դեռեւս 2001 թվականին՝ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր Ասամբլեայի կողմից՝ ի նշան համերաշխության:
June 20 is celebrated as World Refugee Day, which was established
in 2001 by the United Nations (UN) General Assembly as a symbol of solidarity.
Ամեն տարի օրվա կապակցությամբ ՄԱԿ-ը տարբեր երկրներում միջոցառումներ է կազմակերպում, որոնց ժամանակ հարգանքի, հանդուրժողականության եւ փոխըմբռնման կոչեր են արվում՝ աշխարհի փախստականների եւ տեղահանվածների նկատմամբ, ուշադրություն է հրավիրվում վերջիններիս խնդիրների վրա:
Each year on this day the United Nations and countless civic
groups organize events in different countries in order to draw the public's
attention to the millions of refugees and internally displaced persons
worldwide who have been forced to flee their homes due to war, conflict and
persecution; with calls for respect, tolerance and understanding towards the words'
displaced and by raising the awareness of their problems.
Օրվա կապակցությամբ՝ Երեւանում անցկացվող անձրեւանոցներով երթը կրում էր «մեկ տանիքի ներքո» գաղափարը:
The concept of the Umbrella March, which was organized in Yerevan
(RA) to celebrate World Refugee Day, was "Under One Roof".
Երթը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից: Միջոցառման կազմակերպմանն աջակցել են` «Սերունդ համահայկական երիտասարդական կենտրոնի», «Սփյուռքահայ ուսանողների խորհրդի», Հայկական «Կարմիր խաչ» ընկերության, «Երիտասարդություն Հանուն Ապագայի», «Բազմազանությունը հանուն
դրական փոփոխության» նախաձեռնության շուրջ 200 կամավորներ, ակտիվ երիտասարդներ, ուսանողներ, դպրոցականներ:
The event was organized by The Office of the United Nations
High Commissioner for Refugees (UNHCR) with the support of about 200
volunteers, of "Serund Pan-Armenian
Youth Center", "The Student Council of the Armenian Diaspora, “Armenian
Red Cross Society”, "Youth for Future", "Diversity for Change"
initiative, other active youngsters, students, schoolchildren, etc.
Վերջիններս՝ Հանրապետության հրապարակից Մաշտոցի պողոտայով շարժվելով դեպի Ազատության հրապարակ, ճանապարհին
հնչեցնում էին. «Նույնիսկ մեկ փախստական՝ առանց հույսի, շատ է», «Նույնիսկ մեկ ընտանիքը,
որը ստիպված է փախուստի դիմել, շատ է», «Նույնիսկ մեկ երեխա՝ առանց քաղաքացիության,
շատ է» եւ այլ կարգախոսներ:
The participants of the event started The umbrella march
from the Republic Square and moved to the Liberty Square, by shouting the
slogans: "Even one refugee without hope is too many", "Even one
family forced to flee is too many", "Even one child without nationality
is too many" etc.
«Փախստականներն այսօր ամենաանպաշտպան
մարդկանց թվում են, նրանց պետք է սատար կանգնել, օգնել այն ամենով, ինչով կարող ենք»,- նշում են երթի կազմակերպիչները:
"Today refugees are among the most defenseless people,
they need support and we have to help them with whatever we can”,- said the
organizers of the march.
ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց երթի մասնակիցներին ողջունեց ՀՀ-ում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչը եւ կոչ արեց երիտասարդներին մեկ օրով չսահմանափակվել, հետեւողական լինել այս հարցի շուրջ, քանի որ փախստականների խնդիրները հեշտությամբ չեն լուծվում եւ ժամանակ ու ջանքեր են հարկավոր դրանց լուծման համար:
In front of the UN Office the March participants were
welcomed by the member of The Office of the United Nations High Commissioner
for Refugees in Armenia. He called the youth to be consistent on this issue, as
there is no easy solution to the problems of the refugees and time and effort is
required for it.
Նկարներ/Photos:
https://www.facebook.com/media/set/?set=a.10201664435156533.1073741840.1349064292&type=3&uploaded=78