News

...

''Кавказский диалог 2014'' - «Կովկասյան երկխոսություն 2014» 30.11-04.12.2014

Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ը Նալչիկ քաղաքում տեղի ունեցավ «Կովկասյան երկխոսություն 2014» գիտակրթական կոնֆերանսը: Ծրագրին մասնակցում էին մոտավորապես 50 փորձագետներ-կովկասագետներ և մասնակիցներ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Աբխազիայից, Ադրբեջանից, Իրանից, Սլովենիայից, Թուրքիայից և Հարավային Օսեթիայից: Ծրագիրը կայացավ Ա.Մ.Գորչակովի անվան ֆոնդի և Միջազգային Չերքեզյան Ասոցիացիայի համատեղ ջանքերի շնորհիվ:
С 30 ноября до 4 декабря в Нальчике была организована научно-образовательная программа ''Кавказский диалог 2014''. В программе участвовали 50 экспертов-кавкзoведов и участников из Армении, России, Грузии, Абхазии, Азербайджана, Ирана, Словении, Турции и Южной Осетии. Программа была организована Фондом имени А.М.Горчакова совместно с Международной Черкесской Ассоциацией.
Երեք աշխատանքային օրերի ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային անվտանգության պահպանման, տնտեսական համագործակցության և զարգացման ուղիները: Առաջին օրը սկսվեց «Կովկասը Ռուսաստանի աշխարհաքաղաքական հետաքրքրությունների կենտրոնում» թեմայով, որը ներկայացնում էր Մոսկվայի Պետական Համալսարանի Միջազգային Հարաբերությունների հետխորհրդային ուսումնասիրությունների կենտրոնի նախագահ Ս.Ի.Չեռնյավսկին: Այնուհետև, քննարկումներն ընդգրկեցին հետևյալ թեմաները` Ազգային տնտեսական ծրագրերը կովկասյան պետությունների մասնակցությամբ, խաղաղապահությունը, չլուծված հակամարտություններ և անվտանգության հարցրերը տարածաշրջանում:
Այս քննարկմանը հաջորդեց մասնակիցների բաժանումը 2 խմբի, որի արդյունքում քննարկվեցին հակամարտությունները հաղթահարելու ճանապարհային քարտեզների մշակման տարբերակներ: Խմբի համակարգող փորձագետն էր քաղաքական վերլուծաբան, ՀՀ Պետական Կառավարման Ակադեմիայի տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի աշխատակից Ջոննի Մելիքյանը, ով մասնագիտական խորհուրդների շնորհիվ ուղղորդեց մասնակիցներին ճանապարհային քարտեզների ստեղծման և առաջադրանքը համակարգված կերպով կատարելու հարցում:
В течение трех рабочих дней были дискутированы вопросы касающиеся региональной безопасности, пути развития экономического сотрудничества. Первый день начался дискуссией ''Кавказ в орбите геополитических интересов России'' , которую представил директор Центра постсоветских исследований С.И. Чернявский (МГИМО(У) МИД РФ). Далее дискусии продолжались на следующие темы: ''Национальные экономические программы с участием государств Кавказа'', ''Политические и экономические интересы государств, миротворчество, неразрешенные конфликты и вопросы безопасности в регионе''. 
После этой дискуссии участники программы разделились на две группы и предложили дорожные карты для разрешения конфликтов. Модератором группы был Джонни Меликян, политический аналитик, научный сотрудник Центра региональных исследований при Академии государственного управления Республики Армения. Он который помогал участникам идти по правильному пути во время исполнения работы.
Երկրորդ օրը սկսվեց Կաբարդինո-Բալկարիայի Պետական Համալսարանում, որտեղ Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետության ղեկավարությունը, Միջազգային Չերքեզյան Ասոցիացիան և ԿԲՊՀ-ի ղեկավարությունը հանդես եկան ողջույնի խոսքով: ԿԲՊՀ-ի ուսանողների և «Կովկասյան երկխոսություն 2014» ծրագրի մասնակիցների համար Մարիա Բորոդաչովան ներկայացրեց Ա.Մ.Գորչակովի հիմնադրամի գործունեության նպատակներն ու հիմնական գործառույթները: Հանդիպումը շարունակվեց Սերգեյ Մարկեդոնովի դասախոսությամբ, որտեղ ամփոփվեց Ռուսաստանի արտաքին քաղաքական գործունեությունը 2014թ. ընթացքում: 
Օրվա երկրորդ կեսից հետո, քննարկումներ տեղի ունեցան երեք առանձին խմբերում, որտեղ քննարկվեցին «Կրոնական ծայրահեղականությունը և ահաբեկչությունը, տարածաշրջանային կանխատեսումները Մերձավոր Արևելքում իրավիճակի անկայունության պայմաններում», «Գազային աշխարհաքաղաքականությունը. Ռուսաստանի առջև ծառացած հնարավորություններն և ռիսկերը, Հզոր ենթակառուցվածքային ծրագրերը տարածաշրջանում» և «Երիտասարդությունը կոնֆլիկտային շրջաններում. Ինքնորոշման հարցերն ու կոնֆիկտների հաղթահարման ուղիները»: Օրն ամփոփվեց «Տարվա արտաքին քաղաքական արդյունքների և համաշխարհային քաղաքականության նոր մարտահրավերները» թեմայի քննարկմամբ, որտեղ Հայաստանից որպես փորձագետ հանդես էր գալիս բլոգգեր, տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ, Հայաստանի գիտակների ասոցիացիայի նախագահ՝ Տիգրան Քոչարյանը: Աշխատանքային օրվանից հետո կազմակերպվեց brain-ring, որն ընթացավ բավականին հետաքրիր և թեժ պայքարի մթնոլորտում:
Второй день начался в Кабардино-Балкарском Государственном Университете, где руководство Кабардино-Балкарской республики, Международная Черкесская Ассоциация и руководители КБГУ приветствовали участников проекта. Для студентов КБГУ и участников проекта Мария Бородачева представила презентацию фонда имени А.М. Горчакова. Далее Сергей Маркедонов представил итоги внешнеполитической деятельности России в 2014г.
Во второй половине дня дискуссии были проведены в трех группах, которые обсуждали ''Религиозный экстремизм и терроризм: региональный прогноз в свете дестабилизации ситуации на Ближнем Востоке'', ''Газовая геополитика: перспективы и риски для России. Крупные инфраструктурные проекты в регионе.'', ''Молодеж в конфликтных зонах: вопросы самоопределения и форматы включения в процесс урегулирования конфликтов''. День обобщался дискусией об Итогах внешнеполитического года и новых вызовов мировой политики, где в качестве эксперта выступал Тигран Кочарян, блоггер, эксперт по информационной безопасности, президент Армянской Ассоциации знатоков. После рабочего дня был организован брейн-ринг, который прошел в атмосфере острой борьбы.
Երրորդ օրը մասնակիցներն ուղևորվեցին Էլբրուս և հնարավորություն ունեցան միմյանց հետ շփվել ոչ ֆորմալ միջավայրում: Եվ վերջապես, երեկոյան կլոր սեղանի շուրջ քննարկվեց «Ինֆորմացիոն տեխնոլոգիաները քաղաքականության մեջ և մասսայական լրատվության միջոցները որպես «փափուկ ուժի» կիրառման մեխանիզմներ» թեման:
«Կովկասյան երկխոսություն 2014»-ը բավականին հաջողված և մանրամասն պլանավորված ծրագիր էր, որի արդյունքում մասնակիցները ձեռք բերեցին արժեքավոր գիտելիքներ ինչպես փորձագետներից, այնպես էլ մասնակիցներից:
На третий день участники отправились в Приэлбрусье и имели возможность пообщаться друг с другом в неформальной обстановке. В конце дня, вокруг круглого стола обсуждалась тема Информационных технологий в политике и СМИ как инструменты ''мягкой силы''.
''Кавказский диалог 2014'' был довольно удачным и детально планированным проектом, благодаря котому участники получили ценные знания как от экспертов, так и от участников.

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.