News

...

“Serund Pan-Armenian Youth Center” participate in the Expo “A Look to the Future 2014”

Նոյեմբերի 13-ին և 14-ին ԵՊՀ-ում մեկնարկեց «Հայացք ապագային-2014» խորագրով երիտասարդական կազմակերպությունների ցուցահանդեսը: Երկու օր շարունակ իրենց աշխատանքներն էին ներկայացնում շուրջ 70 երիտասարդական կազմակերպություններ՝ ՀԿ-ներ, ուսանողական կառույցներ, այդ թվում նաև «Սերունդ Համահայկական երիտասարդական կենտրոնը»:
From 13 to 14 November YSU launched the youth organizations expo headed «A Look to the Future 2014». In a two-day exhibition around 70 youth organizations, NGO-s, student societies including «Serund Pan-Armenian Youth Center» participated in the Expo and presented their activities.


Ցուցահանդեսը կազմակերպել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) երիտասարդական տոներին նվիրված միջոցառումների շրջանակներում։
Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը և ուրիշներ: Նրանք շրջեցին տաղավարներով, ծանոթացան երիտասարդական կազմակերպությունների գործունեությանը, ծրագրերին, ներկայացված աշխատանքներին:
The exhibition was organized by the Youth Foundation of Armenia in the framework of the events dedicated to the youth days. The RA Prime Minister Hovik Abrahamyan, Minister of Education and Science Armen Ashotyan, coordinator of the Board of Trustees of the Youth Foundation of Armenia Karen Avagyan, YSU Rector Aram Simonyan and others attended the exhibition. The guests visited the pavilions and got acquainted with the activities and programs of the youth organizations.



Ցուցահանդեսին իր ակտիվ մասնակցությունն էր ցուցաբերում «Սերունդ Համահայկական երիտասարդական կենտրոնը», որին հատկացված տաղավարում ցուցադրված էին «Սերունդ Համահայկական երիտասարդական կենտրոնը» խորհրդանշող տարբեր իրեր, բուկլետներ, Սերունդի դրոշը, պլակատներ: Իսկ տարբեր տարիներին իրականացրած աշխատանքները, ձեռքբերումները ներկայացվել էր մեծ ալբոմի մեջ: Ավելին «Սերունդ Համահայկական երիտասարդական կենտրոն»-ի կառուցվածքը, վարչությունները, բաժինները և մնացած գործունեությունները ցուցադրվում էին պրոյեկտորի միջոցով:
«Serund Pan-Armenian Youth Center» had its pavilion at this exhibition, too. The president and the members of “Serund Pan-Armenian Youth Center”, Tigran Shadunts, exhibited various symbolic items, booklets, the flag of Serund PYC and posters. In addition, the achievements in different years were shown in a big album. Moreover, the structure of the departments, its sectors and activities were shown with the help of projector.

Նշենք, որ երիտասարդական էքսպոյի նպատակ էր հետապնդում ցացադրել ներկայացված կառույցների գործունեությունները, համեմատել իրենց գործունեության որակը և ձեռք բերած հաջողությունները, ինչի արդյունքում էլ ձևավորվեցին նոր կապեր։
The exhibition was aimed at showing different organizations’ activities, comparing the quality of their activities and the achieved success, which would result in establishing new relationships.

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.