Սեպտեմբերի
8-ին ՌԳՄԿ-ին «Հանրային դիվանագիտության դպրոցում» մեկնարկեցին առաջին
կուրսի երրորդ խմբի դասերը Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում:
Առաջին վարպետաց դասը վարում էր «Հանրային դիվանագիտության դպրոցի»:
«Հանրային դիվանագիտության իրականացման մեթոդներն ու ձևերը և փափուկ ուժի
դերակատարների նույնականացումը» թեմայով վարպետաց դասը վարում էր Սերունդ
համահայկական երիտասարդական կենտրոնի նախագահ, «Հանրային դիվանագիտության
դպրոցի» ղեկավար Տիգրան Շադունցը:
Հանրային դիվանագիտությունը և «փափուկ ուժը» հասարակական կամ գործնական կապերի վրա ուղղակի կամ անուղղակի ազդեցություն գործելու միասնական համակարգ է լոկալ և գլոբալ մակարդակներում, որն իրականացվում է հասարակության, ԶԼՄ-ի, բիզնեսի և միջազգային կառուցների միջև կամ միջոցով:
Հանրային
դիվանագիտության և փափուկ ուժի բնագառավառում հստակ կողմնորոշվելու համար
կարևոր է պատասխանել մի քանի հարցի` ո՞վ է իրականացնում հանրային
դիվանագիտությունը, ի՞նչպես և ու՞մ վրա են փորձում ազդել:
«Հանրային
դիվանագիտություն» տերմինն առաջին անգամ կիրառվել է Էդմունդ Գալլիոնի
կողմից 1965 թ., իսկ «փափուկ ուժը»` Սառը պատերազմից հետո` 1991թ.,
առաջարկվել է Ջոզեֆ Նայի կողմից, ապա զարգացել և վերաիմաստավորվել է:
Քննարկվեցին «փափուկ ուժի» հայեցակարգերը ԱՄՆ-ի և Ռուսաստանի Դաշնության
օրինակով:
Հանրային
դիվանագիտությունը և փափուկ ուժն այսօր դարձել են գլոբալ կառավարման և
ազդեցություն գործելու կարևորագույն միջոցներից մեկը: Այնուհետև անդրադարձ
կատարվեց փափուկ ուժի ձևավորման հիմնական ռեսուսներին և ազդեցության
ձևավորման հիմնական փուլերին: