"Leader and/or manager"
Մայիսի 14-ին տեղի ունեցավ «Սերունդ Համահայկական երիտասարդական Կենտրոնի» «Երիտասարդները երիտասարդների համար» ("Youth for Youth") նախագծի հերթական թրեյնինգը` «Առաջնորդ եւ/կամ ղեկավար» թեմայով: Այն անցկացրեցին` Մանե Պապյանը եւ Ջեննի Կազումյանը:
Թրեյնինգի ընթացքում` եղան ակտիվ քննարկում եւ թիմային աշխատանք: Մասնակիցները փորձեցին պարզել առաջնորդի եւ ղեկավարի, նրանց աշխատանքի եւ աշխատելաոճի տարբերությունները եւ եկան այն եզրակացության, որ ղեկավարին եւ առաջնորդին բաժանող սահմանագիծը շատ բարակ է: Սակայն, երկուսի աշխատանքում էլ հաջողության հասնելու համար` պետք է լինի աշխատանքի ամփոփում եւ, ընդհանրապես, յուրաքանչյուր մարդ` իր առջեւ դրված խնդիրն արդյունավետ լուծելու համար, պետք է կատարի, այսպես ասած, աշխատանքի գնահատում, որպեսզի կարողանա որոշել հետագա անելիքները: Հաշվի առնելով սա` վերջում մասնակիցները հինգ մատի սկզբունքով փորձեցին պարզել այդ օրվա իրենց արդյունավետությունը եւ, թե որքանով են իրենք այդ օրը մոտեցել իրենց նպատակի կամ երազանքի իրագործմանը: