News

...

Դանիել Մխեյան Պայմանագրային իրավունքի հիմունքներ Մաս 2, 19.05.2017

Սույն թվականի մայիսի 19-ին Իրավագիտության դպրոցում անցկացվեց «Պայմանագրային իրավունքի հիմունքներ» թեմայով վարպետաց դասի 2-րդ մասը: 
Վարպետաց դասը վարում էր ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողական ծառայության 3-րդ բաժնի պետ, Հայաստանում ֆրանսիական համալսարանի դասախոս Դանիել Մխեյանը:
Եվս մեկ անգամ անդրադարձ կատարելով պայմանագրերի առանձնահատկություններին, այս անգամ փորձագետը հիմնական շեշտադրումները տեղափոխեց պայմանագրերի տարբեր տեսակների և դրանց կազմման ուղղությամբ: Հենց սկզբում քննարկվեց լիզինգը, հիմնական առավելություններն ու թերությունները: Նշվեց, որ այն հատկապես կիրառելի է գյուղատնտեսական ոլորտում:
Անդրադարձ կատարվեց նաև երկկողմ և բազմակողմ պայմանագրերին` մեկնաբանելով դրանց կիրառման առանձնահատկություններն ու ոլորտները: Ձեռք բերված տեսական գիտելիքներն ի մի բերելու և ամրապնդելու նպատակով փորձագետը ներկայացրեց պայմանագրերի տարբեր օրինակներ, որոնք վերլուծության ենթարկվեցին մասնակիցների կողմից: Վարպետաց դասի ընթացքում հնչած բազմաթիվ հարցերը ստացան իրենց սպառիչ ու ամբողջական պատասխանները:

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.