News

...

«Խեցգետնի օր»-3

«Սերունդ Համահայկական երիտասարդական կենտրոնի» անդամների համար արդեն ավանդույթ դարձած՝ «Խեցգետնի օրը», որը թվով 3-րդն էր, այս անգամ տեղի ունեցավ նոյեմբերի 19-ին:

Ինչպես նախորդ երկու անգամները, այս անգամ եւս, հաճելին ուղեկցվեց օգտակարով: «Սերունդ ՀԵԿ»-ի անդամների՝ արդեն իսկ հմուտ ձեռքերով պատրաստած համեղ խեցգետինները ճաշակելուց բացի, ներկաները քննարկեցին նաեւ կազմակերպության հետագա անելիքների և նախագծերի վերաբերյալ որոշ մանրամասներ:

Հանդիպման ընթացքում մատուցվեցին նաև անակնկալներ «Սերունդ Համահայկական երիտասարդական կենտրոնի» նախագահի կողմից:

Դե ինչ, վստահ կարելի է ասել, որ «Խեցգետնի օր 3»-ը կրկին հաջողվեց և մեր սրտերում թողեց գեղեցիկ հուշեր և հիշողություններ: Անդամները բաժանվեցին` շուտափույթ կերպով կրկին նմանատիպ միջոցառում կազմակերպելու ակնկալիքով, քանի որ աշխատելուց բացի, պետք է երբեմն-երբեմն նաեւ լիցքաթափվել:

Ահա, այդ անմոռանալի օրվա որոշ ապացույցներ` առանց մեկնաբանության: :)


Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.