News

...

Միսակ Մարկոսյան Բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների առանձնահատկությունները Մաս 1 19.06.2017

Սույն թվականի հունիսի 19-ին Իրավագիտության դպրոցի երկրորդ խմբում անցկացվեց «Բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների առանձնահատկությունները`թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության տեսանկյունից» թեմայով վարպետաց դասը: Վարպետաց դասը վարում էր ՀՀ Ոստիկանության ակադեմիա կրթահամալիրի Իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի վարիչ Միսակ Մարկոսյանը:
Միսակ Մարկոսյանը նախ անդրադարձավ Քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածին, այն է` Թմրամիջոցների, հոգեմետ նյութերիև դրանց համալրող պրեկուրսորների ապօրինի շրջանառությունը իրացնելու և պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը: Իրացնելու նպատակով թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով: Ընդ որում, դրանց թվին են դասվում հանցագործությունները, որոնք կատարվել են ինչպես անհատների, այնպես էլ մի խումբ անձանց կողմից: Առանց իրացնելու նպատակի թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով: 
Դիտարկվեցին ՀՀ Վճռաբեկ դատարանում կայացված որոշումները: Փորձագետը նաև անդրադարձավ Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշումներին` նշելով, որ ՀՀ Դատական օրենսգրքի 50-րդ հոդվածի 1-ին մասը մասը սահմանում է, որ Վճռաբեկ դատարանի գործունեության նպատակն է ապահովել օրենքի միատեսակ կիրառությունը: Իր այդ առաքելությունն իրականացնելիս վճռաբեկ դատարանը պետք է ձգտի նպաստել իրավունքի զարգացմանը: 
266-րդ հոդվածի քննարկումն ամրապնդելու նպատակով Միսակ Մարկոսյանն Իրավագիտության դպրոցի մասնակիցներին հանձնարարեց խմբային աշխատանքներ` հիմնված առանձին դեպքի ուսումնասիրության վրա:



Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.