Սույն թվականի հունիսի 18-ին Իրավագիտության դպրոցի Գյումրու մասնաճյուղում անցկացվեց առաջին խմբի հերթական վարպետաց դասը: Վերջինս վարում էր Շիրակի Մարզի դատախազության դատախազի տեղակալ Արթուր Նահապետյանը՝ Քրեական գործեր և դրանց առանձնահատկությունները քննչական գործողություններում թեմայով:
Վարպետաց դասի ընթացքում նախ ներկայացվեցին քրեական դատավարության փուլերը, խնդիրները և թե ինչ է իրենից ներկայացնում ապացուցումը: Ներկայացվեցին քննչական գործողությունների առանձնահատկությունները՝ հարցաքննություն, զննում, առերեսում, խուզարկություն, առգրավում, փորձաքննության նշանակում, գույքի առգրավում:
Փորձագետը մեկնաբանեց հետաքննության և նախաքննության տարբերությունը, խոսեց առերեսման և ճանաչման մասին, ինչպես նաև հակընդդեմ հարցման իրավունքի մասին: Այնուհետև տեսանյութի տեսքով ներկայացվեց նախնական քննության ընտացքում կատարվող գործողությունների տարածված տիպային սխալները /13 սխալ/:
Վարպետաց դասի ավարտին քննարկվեցին իրավիճակային խնդիրներ, որոնք պարզաբանվեցին փորձագետի կողմից: