News

...

Հայկ Քյասինյան Քննչական գործողությունների առանձնահատկությունները պրակտիկայում 






«Քննչական գործողությունների առանձնահատկությունները պրակտիկայում» թեմայով վարպետաց դասի Իրավագիտության դպրոցում անցկացվեց սույն թվականի հունիսի 6-ին: Վարպետաց դասը վարում էր Հայկ Քյասինյանը, ՀՀ քննչական կոմիտե: 
Վարպետաց դասի հենց սկզբում փորձագետն անդրադարձավ դեպքի վայրի զննության առանձնահատկություններին` նշելով, որ դեպքի վայրի զննությունը քննվող հանցագործության մասին տեղեկատվություն ստանալու կարեվոր միջոց է, որի որակից մեծապես կախված է այս կամ այն արարքի քննության հաջողությունը:




Դեպքի վայրի զննությունը քննության սկզբնական փուլում քննիչի ճանաչողական գործունեության հիմքն է և բաղկացած է երեք հաջորդական փուլերից` նախնական, աշխատանքային (հետազոտական) և ավարտական: Դեպքի վայրի զննության ընդհանուր խնդիրը բաղկացած է մի շարք մասնավոր խնդիրներից՝ դեպքի վայրի իրադրության ուսումնասիրում և ամրագրում, շրջակա միջավայրի վրա հանցագործի ազդեցության բնույթի վերհանում, հանցագործի և հանցագործության հետքերի հայտնաբերում, առգրավում եվ ամրագրում, հանցագործի հանցագործության շարժառիթների բացահայտում, հանցագործության կատարմանը նպաստող պատճառների եվ պայմանների բացահայտում, հետագա քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների համար անհրաժեշտ տեղեկությունների ստացում:
Զննության միասնական ղեկավարումը իրականացնում է քննիչը՝ կատարելով աշխատանքի բաժանում զննության մասնակիցների միջև, տալով հանձնարարականներ ու գնահատելով նրանց աշխատանքի որակը:
Վարպետաց դասի շրջանակներում քննարկվեցին բազմաթիվ մասնավոր դեպքեր, փորձագետն օրինակների միջոցով ներկայացրեց դեպքի վայրի զննության առանձնահատկությունները:

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.