Մինաս Մուրադյան Դատական ակտերի հարկադիր կատարման առանձնահատկությունները Հայաստանում
Դատական ակտերի հարկադիր կատարման առանձնահատկությունները ՀՀ-ում թեմայով վարպետաց դասի երկրորդ մասն Իրավագիտության դպրոցի երկրորդ խմբում անցկացվեց մայիսի 20-ին: Վարպետաց դասը վարում էր ՀՀ Փաստաբանների պալատի անդամ Մինաս Մուրադյանը:
Փորձագետը ներկայացրեց պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու և դրանց հերթականության կարգը` պարտապան իրավաբանական անձի դեպքում, պարտապան ֆիզիկական անձի պարագայում, պարտապանի գույքի վրա արգելանք դնելը և արգելանքից հանելը համապատասխան պայմանների առկայության դեպքում: Մինաս Մուրադյանը ներկայացրեց պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու մասին ընդհանուր դրույթները, դրանց առանձնահատկությունները, կարգը:
Նշվեց, թե որ դեպքերում է իրականցվում գույքի ուղղակի վաճառք, որ դեպքերում է պարտապանի դրամական միջոցների կամ գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածվում և որ դեպքերում բռնագանձում չի կարող տարածվել: Մանրամասն ներկայացվեց պարտապանի աշխատավարձի և այլ տեսակի եկամուտների վրա բռնագանձում տարածելու կարգը, պայմանները և դրանց առանձնահատկությունները:
Մինաս Մուրադյանը նշեց, որ աշխատավարձից բռնագանձում կատարվում է միայն ամենավերջին դեպքում: