On October 5 and 6, 2014 You(th) CodeX 2 «Serund Pan-Armenian Youth Center» forum took place, which was held at Tsaghkadzor Alpina resort.
Համաժողովը ստացել է որակական զարգացում: Շարքային կիսամյակային միջոցառումից վերածվել է երիտասարդների ներուժի զարգացման և Սերունդ ՀԵԿ-ի կադրերի նախապատրաստման ՄԵԽԱՆԻԶՄԻ և ստացել «You(th) CodeX» անվանումը:
Serund PYC forums are the quarterly events that aim to stabilize the organization and to plan the further steps. The Forum acquired a quality development. It has turned into a Mechanizm for developing young people’s potential and preparation of new talents for Serund PYC. It is called now “You(th) CodeX”.
Համաժողով անցկացման հիմնական նպատակներն են`
ստեղծել մի միջավայր, որտեղ երիտասարդները կզարգացնեն իրենց առաջնորդական և կազմակերպչական հմտությունները` թիմային աշխատանքի և փորձի փոխանակման միջոցով,
ծանոթանալ Սերունդ ՀԵԿ-ի իրականացրած և առաջիկա միջոցառումներին,
իրականացնել կազմակերպության ռազմավարության և մարտավարության նախագծում,
միանալ “Սերունդ Համահայկական Երիտասարդական Կենտրոն”-ի թիմին,
կազմակերպել Սերունդ ՀԵԿ խորհուրդի համալրման ընտրություններ:
The main objectives of the forum are:
create an environment where young people develop their leadership and organizational skills through teamwork and sharing of experience,
learn about the past and future events of Serund Pan-Armenian Youth Center,
clarify the strategy and tactics of the organization,
join the team of Serund Pan-Armenian Youth Center,
organize the elections.
You(th) CodeX երկրորդ համաժողովի օրակարգը շատ հագեցած էր ու համապարփակ: Նախ և առաջ անկացվեցին հարցազրույցները Սերունդ ՀԵԿ-ի նորեկների հետ, որից հետո նրանք դարձան կազմակերպության լիիրավ անդամներ: Համաժողովի ընթացքում իրականացվեց 2014թ. սեպտեմբերին հայտարարված Սերունդ ՀԵԿ-ի ընտրությունների 2-րդ փուլը, շարունակվեց թափուր պաշտոնների համալրման գործընթացը:
Առաջադրված 5 թեկնածու, ովքեր պայքարում էին կազմակերպության խորհուրդի անդամ դառնալու համար, նախ և առաջ պետք է անցկացնեին TED talk-եր: TED talk-երը պետք է վերեբերեին այն բաժիններին, որի ղեկավար դառնալու համար դիմել էին 5 թեկնածուները: Ելույթները պետք է 5-10 րոպե տևեին: TED talk-երով հանդես եկան նաև այն սերունդականները, ովքեր դիմել էին ժամանակավոր պաշտոնակատար դառնալու համար: Այսպիսով թեկնածուների TED talk-երը վերաբերում էին`
1. Մարգարիտա Պետրոսյան` «Ինչպես բարձրացնել ինքնագնահատականը»,
2. Նարեկ Բադալյան`«Տեղեկատվական անվտանգություն»,
3. Սոսե Մկրտչյան` «Հայ ազգային մշակույթ»,
4. Վիկտորիա Պետրոսյան` «Վերլուծությունների կարևորությունը ռիսկային գործոնները կանխարգելման համատեքստում»,
5. Անի Ղուկասյան «Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ»,
6. Ժենյա Տեր-Վարդանյան «Մոտիվացիա»,
7. Մարիաննա Տեր-Վարդանյան` «Բանակցություններ»:
The Agenda of the Second You(th) CodeX forum was very eventful and comprehensive. Firstly, interviews with recruiters were held. Afterwards they became full members of the organization. During the forum, the second round of the elections was held.
First and foremost, 5 candidates who were struggling for becoming a member of the board of the organization have to present TED talks about their departement during 5-10 minutes.
Thus, the candidates presented:
1. Margarita Petrosyan-“How to raise the self-esteem”,
2. Narek Badalyan- “Information Security”,
3. Sose Mkrtchyan-“Armenian National Culture”,
4. Viktoria Petrosyan-“The importance of analyzes for the prevention of risk factors”,
5. Ani Ghukasyan- “100 th anniversary of the Armenian Genocide”,
6. Zhenya Ter-Vardanyan-“Motivation”,
7. Marianna Ter-Vardanyan-“Negotiations”.
Հատկանշական է այն փաստը, որ յուրաքանչյուր ելույթի վերջում մասնակիցները հնարավորություն էին ունենում բանախոսների ուղղել իրենց հարցերն ու ստանալ սպառիչ պատասխաններ: Որոշ եկույթներից հետո նույնիսկ բուռն քննարկումներ ծավալվեցին:
It is remarkable, that at the end of each presentation the participants had the opportunity to ask their questions and get complete answers.
TED talk-երից հետո, որոնց ընթացքում ներկայացվեցին տվյալ բաժնի կամ վարչության հետ կապված հետագա ռազմավարությունն ու անելիքները, տեղի ունեցան ընտրություններ: Այսպիսով, գրանցվեցին հետևյալ արդյունքները`
1. Արտաքին կապերի և տեղեկատվության վարչության ղեկավար` Մարգարիտա Պետրոսյան,
2. Տեղեկատվական և քարոզչական բաժնի համաղեկավար` Նարեկ Բադալյան,
3. Վերլուծությունների, ստատիստիկայի և սիստեմավորման բաժնի համաղեկավար` Վիկտորիա Պետրոսյան,
4. Մշակութային բաժնի համաղեկավար` Սոսե Մկրտչյան,
5. Գիտաքաղաքական բաժնի համաղեկավար` Անի Ղուկասյան:
After the Ted talks, the elections were implemented. Thus, the results are as follows:
1. Margarita Petrosyan-External Affairs and Information Management,
2. Narek Badalyan- Department of Information and promotion,
3. Viktoria Petrosyan- Department of Analyses, Statistics and Systematization,
4. Sose Mkrtchyan-Cultural Team,
5. Ani Ghukasyan-Political and Scientifc Departement.
Համաժողովի առաջին օրը եզրափակեց մշակութային միջոցառումը` դասական երեկոն, որի ընթացքում հայտարարվեցին ընտրության արդյունքները: You(th) CodeX 2 համաժողովի երկրորդ օրը ևս շատ հագեցած էր ու աշխատանքային բնույթ էր կրում: Անցկացվեց ռազմավարական նախագծում և ապագա գործունեության նախապատրաստում, քննարկվեցին կազմակերպության հետագա միջոցառումներն ու անելիքները:
During the first classic evening the results of the elections were announced. The Second day of You(th) CodeX 2 forum was also very eventful. Strategic planning and preparation of future activities were held. The future events and plans were also discussed durind the second working day.
You(th) CodeX 2 համաժողովը ևս մեկ անգամ ապացուցեց, որ «Սերունդ Համահայկական Երիտասարդական Կենտրոնը » ոչ միայն մի հարթակ է , որտեղ երիտասարդները զարգացնում են իրենց առաջնորդական և կազմակերպչական հմտությունները, այլ նաև մի մեծ ու ջերմ ընտանիք, որտեղ նրանք կարող են գտնել նոր ընկերներ, ճանաչել նոր մարդկանց ու բացահայտել իրենց ներուժը:
You(th) CodeX 2 forum proved once again that "Serund Pan-Armenian Youth Center " is not only a platform where young people develop their leadership and organizational skills, but also a large and warm FAMILY where all youth can find new friends , to know new people and discover their potential.