News

...

Մարինա Մկրտչյան Ահաբեկչության դեմ պայքար 29.05.2017


ՌԳՄԿ-ին կից «Հանրային դիվանագիտության դպրոցի» առաջին կուրսի վեցերորդ խմբում սույն թվականի մայիսի 29-ին անցկացվեց «Ահաբեկչության դեմ պայքար» թեմայով վարպետաց դասը, որը վարում էր փորձագետ Մարինա Մկրտչյանը:
Վարպետաց դասի շրջանակներում փորձագետն անդրադարձավ ահաբեկչության հասկացությանն ու այդ երևույթի տարբեր դրսևորումների ժամանակակից աշխարհում: Առանձնահատուկ անդրադարձ կատարվեց Իսլամական պետությանն ու Սիրիրայում ծավալվող գործողություններին, միջնորդների դերակատարությանն ու ազդեցությանը խնդրի կարգավորման գործընթացում: Հատկապես մեծ ուշադրության արժանացան «Իսլամական պետության» կողմից կազմակերպված գործողությունները եվրոպական մի շարք քաղաքներում: Քննարկվեցին այս ահաբեկչությունների պատճառներն ու հետևանքները, ինչպես նաև կազմակերպման և իրականացման մեթոդները:
Մարինե Մկրտչյանը ներկայացրեց աշխարհում գործող ամենամեծ ահաբեկչական կազմակերպությունները` Ալ Քաիդա (Ալժիր, Յեմեն, Իրաք, Աֆղանստան), Իսլամական պետություն(Սիրիա և Իրաք), Բոկո Հարամ (Նիգերիա), Թալիբներ (Պակիստան և Աֆղանստան): 
Վարպետաց դասի երկրորդ մասը նվիրված էր ահաբեկիչների կողմից մարդկանց հավաքագրման գործընթացին: Փորձագետն առանձնացրեց սոցիալական այն խմբերը, որոնք գտնվում են ռիսկային խմբում, այդ թվում` գործազուրկներ, սոցիալական ու ֆինանսական դժվարություններ ունեցող անձինք, ինչպես նաև այն անձինք, որոնք ունեցել են դժվար մանկություն, ընտանեկան խնդիրներ կամ էլ գտնվում են հոգեպես ոչ հավասարակշիռ վիճակում: Ըստ Մարինա Մկրտչյանի, ահաբեկիչները հավաքագրումն իրականացնում են տարբեր սոցիալական կայքերի միջոցով և ներկայացրեց սոցիալական կայքերից անվտանգ օգտվելու մի քանի կանոններ:

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.