Նոյեմբորի 8-ին տեղի ունեցավ «Սերունդ Համահայկական երիտասարդական կենտրոնի» կազմակերպած՝ «Ժամանակի արդյունավետ կառավարում» թեմայով թրեյնինգը: Այն վարեց «Սերունդ ՀԵԿ»-ի թրեյներների թիմի համաղեկավար Աննա Զաքարյանը:
Թրեյնինգի ընթացքում մասնակիցները սովորեցին, թե ինչպես կարելի է ճիշտ կառավարել ժամանակը, աշխատանքի ճիշտ պլանավորում կատարել, իմացան ժամանակը խժռող գործոնների մասին եւ ծանոթացան իրենց նպատակները հաստակ ձեւակերպելու մեթոդներին: Մասնակիցներն ակտիվորեն կիսվեցին իրենց տեսակետներով, եւ թեմայի շուրջ կարծիքների փոխանակում տեղի ունեցավ: