2013թ. մայիսի 31-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի
ունեցավ “UN 4
You(th) - You(th) 4 UN” խորագրով նախաձեռնության երրորդ հանդիպումը՝ կազմակերպված ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության (ՀՏՎ) և «Սերունդ Համահայկական
Երիտասարդական Կենտրոնի» կողմից: Այս անգամ հանդիպման նպատակակետը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով
գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR/ՄԱՓԳՀ):
On 31 May 2013 the third meeting of “UN 4 You(th) -
You(th) 4 UN” Initiative was held at UN
Armenia office, which was organized by UN Department of Public Information and
“Serund Pan-Armenian Youth Center”. This time a meeting with High Commissioner
for Refugees was on the the agenda.
Բացմանը ներկա էին ՄԱԿ ՀՏՎ-ի ներկայացուցիչը, ՄԱՓԳՀ -ի Արտաքին կապերի
պատասխանատուն, թվով 25
Երիտասարդական կազմակերպությունների մոտ 50 ներկայացուցիչներ:
The event was attended by UN DPI Representative, UNHCR Armenia External relations officer and about 50 representatives of 25
Youth NGOs.
Նախաձեռնության նպատակն էր` հնարավորություն ընձեռել երիտասարդական կազմակերպություններին
ծանոթանալու ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի
գրասենյակի գործունեությանն ու այն կարևորագույն խնդիրներին, որոնց
լուծման ուղղությամբ ՄԱՓԳՀ -ն աշխատում է Հայաստանում. խոսքը, մասնավորապես
վերաբերում է փախստականների պաշտպանությանը, նրանց իրավունքների և բարեկեցության ապահովումը:
The aim of the initiative was to give an opportunity to
youth organizations to learn about UN High Commissioner for Refugees activities
and the most important issues on which UNHCR is working in Armenia: in
particular the protection of refugees, ensuring
the rights and welfare.
Համագործակցության շարունակության համար հիմք ստեղծվեց, և
արդեն նախագծման փուլում է համատեղ բազմապիսի միջոցառումների շարք և մրցույթներ ՝
նվիրված գալիք Փախստականների համաշխարհային օրվան (հունիսի 20):
Արդեն իսկ մեկնարկ է տրվել Ակնարկ-շարադրությունների (ակնարկ, բանաստեղծությունը,
կարգախոս, քաղվածք) մրցույթին, որի գլխավոր
կարգախոսն է ընտրվել «Նույնիսկ մեկ փախստականը շատ է» :
A platform is formed
for further cooperation and a number of various joint events
and competitions are
being planned related to World Refugees day (20
June).
It is already start of Review-essay
(essay, poem, slogan statement) competition, the main slogan which is “One
refugee is too many”.
https://docs.google.com/forms/d/1yLTqFQVb8vIBRaJpsJsQ0sn6wbMbLHuAhd2yTvZ39TM/edit
“UN 4 You(th) - You(th) 4 UN”
նախաձեռնությունը արդեն դարձել է ՄԱԿ-ի Հաղորդակցության աշխատախմբի (UNCG)
գործունեության մի մասը: Ծրագրված է անդրադառնալ
ՄԱԿ-ի հայաստանյան թիմի բոլոր գործակալություններին անխտիր, նույնիսկ նրանց
որոնք մաս չեն կազմում UNCG-ին: Սրանով զարգանում է համագործակցությունը
ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության (ՀՏՎ) և «Սերունդ Համահայկական Երիտասարդական Կենտրոնի» միջև:
“UN 4 You(th) -
You(th) 4 UN” initiative is
already included into the annual work plan of United Nations Communication
Group(UNCG). It is planned to meet with all Country Team members even
those which are not in UNCG. With this cooperation between the United Nations
Department of Public Information (DPI) and "Serund Pan-Armenian Youth
Center " is evolving .
ՄԱԿ-ի
Հաղորդակցության աշխատախումբը (UNCG) Հայաստանում գործում է դեռևս 2002 թվականից,
որին ի պաշտոնե անդամակցում են ՄԱԿ-ի հայաստանյան թիմի բոլոր գործակալությունների
հանրային կապերի կամ այլ նշանակված աշխատակիցներ: Աշխատախմբի աշխատանքները վարում
է Հանրային տեղեկատվության վարչությունը:
UN Communication Group (UNCG) has
been operating in Armenia since 2002, the official members of which are all communications
staff or other appointed personnel from UN Country Team. UN Department of
Public Information leads the Group.
Նկարներ/Photos: