News

...

GPY Armenia establishment 12.08.2014 (Action 2)

Օգոստոսի 12-ին Գլոբալ համագործակցություն հանուն երիտասարդության (GPY) Հայաստանյան ցանցի հիմնադրման կապակցությամբ ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակում բացառիկ իրարանցում էր: Հավաքվել էին 90-ից ավելի երիտասարդներ 54 կազմակերպություններից, ովքեր ապահովել էին բացառիկ ներկայացուցչական կազմ: Նշված 54 կազմակերպություններից յուրաքանչյուրն ունի 100-2000 անդամներ, այսինքն,  ցանցն արդեն իսկ ունի 5400-108000-ի հասնող երիտասարդական ներուժ: 
On August 12 there was an exceptional fuss in the  office of UN Armenia. It was the day of the establishment of the GPY Armenia network. More than 150 youth representatives from 54 organizations were gathered together and provided an exclusive representation. The 54 mentioned above organizations have 100-2000 members each. This means that network has approximately 5400-108000 youth potential.



      Ցանցի ստեղծման գլոբալ նպատակն է մեր երազած աշխարհը դարձնել իրականություն բոլորիս համար:
  Տեղային մակարդակով մեր նպատակն է դառնալ գլոբալ թիմի անդամ և լինել այն փոփոխությունը, որ ուզում ենք տեսնել Հայաստանում և  աշխարհում:
Our global aim is to make the world, we want, a reality for all of us.
Our local aim is to be a part of the global team and to be the change we want to see in Armenia and in the world.


 GPY Հայաստանը գլոբալ թիմի ամենաակտիվ մասերից մեկն է, որը կարող է իրականացնել  ծրագրեր և օրինակ ծառայել  տեղական, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներով: Այս մասին վկայում է այն, որ «Սերունդ համահայկական երիտասարդական կենտրոնը»  Տիգրան Շադունցի գլխավորությամբ և կազմակերպության անդամների ջանքերով, 7 օրվա ընթացքում, աշխատանքային օրվա և ամռան տապի պայմաններում օգոստոսի 12-ի առավոտյան 9:15-ից մինչև 13:15 ՄԱԿ-ի գրասենյակում համախմբեց նախատեսված 50-ից ավել երիտասարդական կազմակերպություններ և սպասվածից մեծ արձագանք ստացավ:  Սերունդ ՀԵԿ-ին հաջողվեց իրականացնել այս նախաձեռնությունը, ինչը վկայում է բարձր վարպետության, կազմակերպվածության և երիտասարդական դաշտը ճանաչելու ունակության մասին:
 GPY Armenia is one of the most active parts of the global team, which can implement programs and set the example on local, regional and global levels. The evidence of this, is the fact, that “Serund Pan-Armenian Youth Center” leaded by Tigran Shadunts with  other members of the organization during 7 days, on working days and under the summer heat conditions gathered more than anticipated 50 youth organizations and received greater reaction than expected,  in the office of UN Armenia from 9:15 am till 13:15pm. “Serund PYC” managed to implement this initiative, which attests about the high level of organization, the ability and mastery to recognize the youth field.



Ցանցում ներգրավված են ինչպես փորձառու, այնպես էլ նորաստեղծ կազմակերպություններ, որոնց փորձն ու եռանդը կբերի աննախադեպ արդյունքների: Միայն երիտասարդները կարող են համարձակ քայլեր իրականացնել զերծ` մնալով հին և կարծրատիպային  գործելաոճից:
Network includes experienced and new-established organizations. The experience and energy of all organizations will bring to unprecedented results. Only youth can make courageous steps staying away from old and stereotypical policy.


Ընթերցվեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մուն-ի ուղերձը երիտասարդության միջացգային օրվա կապակցությամբ:
 Ցուցադրվեցին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մուն-ի (Ban Ki-moon in Urging World Leaders to Invest in Youth), ՄԱԿ-ի 68-րդ Գլխավոր Ասամբլեայի նախագահ Ջոն Աշի (GPY2015  Message from the President of the 68th UN General Assembly HE Ambassador John W Ashe), ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն Բաբատունդե Օսոտիմեհինի (Dr Babatunde Osotimehin UNFPA on the Global Partnership and Crowdsourcing for Youth) և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի երիտասարդության գծով հատուկ բանագնաց Ահմադ Ալհենդավիի   տեսաուղերձները:
The message of the UN Secretary-General Ban Ki-moon was represented during the International youth day. 
The messages of the following UN representatives were introduced: Ban Ki-moon in Urging World Leaders to Invest in Youth, GPY 2015 Message from the President of the 68th UN General Assembly HE Ambassador John W Ashe, Dr Babatunde Osotimehin UNFPA on the Global Partnership and Crowdsourcing for Youth, UN General-Secretary’s Envoy on Youth Ahmad Alhendawi.




Հանդիպման վերջում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն հանդիպեց երիտասարդներին և, զարմացած նմանատիպ ակտիվությամբ և երիտասարդների քանակով ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակում,   հորդորեց շարունակել գործունեությունը նույնպիսի ոգևորությամբ և կատարված աշխատանքների վերաբերյալ  տեղեկացնել  իրեն:
Կյանքի շարժիչ ուժը երիտասարդությունն է !!!
At the end of the meeting Bradley Busetto UN Resident Coordinator in Armenia met the youth and amazed by this kind of activity and the huge number of youth at the office of UN Armenia, urged to continue the activities with the same enthusiasm and inform him about the implemented work.
Youth is the driving force of life!!!!





Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.