News

...

Armenian youth in UN locally and globally 01.08.2014 (GPY Armenia Action 1)

2014 թ. օգոստոսի 1-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ «Հայ երիտասարդները ՄԱԿ-ում տեղական և միջազգային մակարդակներում» միջոցառումը: Այն կազմակերպել էին «ՄԱԿ-ի Գլոբալ համագործակցություն հանուն երիտասարդության» Հայաստանյան ցանցը, «Սերունդ համահայկական երիտասարդական կենտրոնը» և ՀՀ Սփյուռքի նախարարությունը ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Միջոցառումը հանդիսանում է «ՄԱԿ-ի Գլոբալ համագործակցություն հանուն երիտասարդության»  Հայաստանյան ցանցի աշխատանքային ծրագրի  առաջին քայլը (Action 1):
On Augugt 1st, 2014 the event “Armenian youth in UN-locally and globally” was held in the UN office in Armenia. The event was organized by UN GPY Armenia, Serund Pan-Armenian Youth Center and by the Ministry of Diaspora of the Republic of Armenia with the support of UN office in Armenia. The event is the first step (Action 1) of the working plan of United Nations Global Partnership for Youth Network of Armenia.

Միջոցառման նպատակն էր սփյուռքահայ երիտասարդներին հնարավորություն տալ ծանոթանալ ՄԱԿ-ի գործունեությանը և, մասնավորապես, երիտասարդների մասնակցությանը  ՄԱԿ-ի գլխամասի և հայաստանյան ՄԱԿ-ի գրասենյակների կողմից կազմակերպված միջոցառումներին և համատեղ ծրագրերին, ինչպես նաև դրանցում հայ երիտասարդների ներգրավվածության հնարավորություններին տեղական և միջազգային մակարդակներում:
The aim of the event was to give the opportunity to youth from Armenian Diaspora to learn about the activities and the common projects organized by the UN office in Armenia and UN headquarters. As well as the possibilities of their involvement in these projects in the local and global levels.
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության գրասենյակի պատասխանատու Արմինե Հալաջյանը, ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության  ծրագրերի ղեկավար Անահիտ Սիմոնյանը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչ Անի Զաքարյանը, ինչպես նաև «ՄԱԿ-ի Գլոբալ համագործակցություն հանուն երիտասարդության» ցանցի Հայաստանի ներկայացուցիչ  և «Սերունդ համահայկական երիտասարդական կենտրոնի»  նախագահ  Տիգրան Շադունցը:
The event was moderated by the Officer-in-Charge of UN Department of Public Information Armenia Armineh Haladjian, the Head of Operations of UN Industrial Development Organization Anahit Simonyan, by the representative of UNDP Ani Zaqaryan, as well as by the representative of UN GPY Armenia and by the leader of  Serund Pan-Armenian Youth Center Tigran Shadunts.

 Հանրային տեղեկատվության գրասենյակի պատասխանատու Արմինե Հալաջյանը միջոցառման սկզբում խոսեց ՄԱԿ-ի կառուցվածքի, գործունեության հիմնական ուղղությունների, հայաստանյան գրասենյակում տեղակայված ՄԱԿ-ի գործակալությունների մասին:
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչ Անի Զաքարյանը ներկայացրեց գործունեության հիմնական շրջանակները, որոնք իրականացվում են երեք հիմնական ուղղություններով` սոցիալ-տնտեսական, ժողովրդավարական, շրջակա միջավայր: Հիմնական շեշտը դրվեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից ինովացիոն ծրագրերի աջակցությանը, ինչպես նաև ինովացիոն երիտասարդական ճամբարների կազմակերպման վրա:
The Officer-in-Charge of UN Department of Public Information Armenia Armineh Haladjian presented the structure of UN, the main directions of activities, and the agencies in the UN office in Armenia.
The representative of UNDP Ani Zaqaryan talked about the main activities of UNDP around 3 priority areas:
1.     Socio-economic Governance,
2.     Democratic Governance,
3.     Environmental Governance.
It was also mentioned that the Innovative programs are supported by UNDP, as well as the Innovative youth camps.

 Անահիտ Սիմոնյանը ներկայացրեց, ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության կողմից ներկայումս իրականացվող աշխատանքները և շեշտեց, որ  իրենց ուշադրության կենտրոնում  գտնվում են այնպիսի ծրագրեր, որոնք ուղղված են ՓՄՁ զարգացմանը, վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության զարգացմանը, արտահանման ներդրումների  խթանմանը ուղղված ծրագրերի զարգացմանը  և այլն:
Anahit Simonyan presented the current activities organized by UN Industrial Development Organization.  She mentioned, that now the small and medium size enterprises, renewable energy and energy efficiency, investment and export promotion are in the center of their attention.


ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության ղեկավար Անահիտ Սիմոնյանի առաջարկով միջոցառմանը ներկա գտնվեց նաև «Հայ Գործատուների հանրապետական միություն» ՀԿ-ի ղեկավար Գարիկ Մակարյանը, ով ներկայացրեց ՓՄՁ-երի զարգացմանն ուղղված հիմնական ծրագրերն ու ֆինանսավորման հնարավորությունները` այսպիսով հիմք դնելով համագործակցությանը պետական կառույցների հետ:
The head of “Republican Union of Employers of Armenia” Garik Makaryan  was also present in this event. He was invited by the Head of Operations of UN Industrial Development Organization Anahit Simonyan. Garik Makaryan presented the main projects which are aimed at the development of the small and medium size enterprises, their financing possibilities, thus laying the groundwork for cooperation with state institutions.


Հանդիպման վերջում UNGPY ներկայացուցիչը  Հայաստանում և Սերունդ ՀԵԿ-ի նախագահ Տիգրան Շադունցը ներկայացրեց  «ՄԱԿ-ի Գլոբալ համագործակցություն հանուն երիտասարդության»  հայաստանյան ցանցի ստեղծման և զարգացման հնարավոր հեռանկարների, գործունեության հինգ հիմնական ուղղությունների (Կրթություն, զբաղվածություն և ձեռներեցություն, առողջապահություն, կառավարում  և մասնակցություն և խաղաղություն և անձնական անվտանգություն), ինչպես նաև ՄԱԿ-ի հետ երիտասարդների սերտ համագործակցության անհրաժեշտության մասին: Ներկայացվեց նաև ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարի երիտասարդության գծով հատուկ Բանագնացի՝ Ահմեդ Ալհենդավիի ուղերձը:
At the end of the event the representative of UN GPY Armenia and the leader of Serund Pan-Armenian Youth Center Tigran Shadunts presented the prospects of the creation and development of UN GPY Armenia, as well as five main areas of activities:

·        Education,
·        Employment  and entrepreneurship,
·        Health,
·        Governance,
·        Peace and security.
                                        
He talked about the need of cooperation of United Nations with youth. In the end was presented the video message of Secretary General’s Envoy on Youth Ahmad Alhendawi.

Սփյուռքահայ երտասարդներն, ովքեր Հայաստանում էին գտնվում «Սփյուռքահայ առաջնորդների դպրոցի» շրջանակներում ակտիվ մասնակցություն ունեցան միջոցառման ողջ ընթացքին, ուղղեցին իրենց հուզող հարցերը: Երիտասարդները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին հատկապես ՓՄՁ-երի ստեղծման և զարգացման ծրագրերի նկատմամբ` ցանկություն հայտնելով գործունեություն ծավալել հայրենիքում:
Youth from Diaspora, who were in Armenia within the framework of “Youth Leaders from Diaspora” project, actively participated in the whole event. The participants had the opportunity to ask their questions. Young people are especially interested in the creation and development programs of small and medium size enterprises and expressed a desire to work in Armenia, in their homeland.

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.