Դավիթ Բայրամյան Դատաիրավական փաստաթղթերի մշակման հմտություններ (ՄԻԵԴ) 05.04.2018
Սույն թվականի ապրիլի 5-ին Իրավագիտության դպրոցի երրորդ խմբում անցկացվեց «Դատաիրավական փաստաթղթերի մշակման հմտություններ» թեմայով վարպետաց դաս, որը նվիրված էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու կարգին: Վարպետաց դասը վարում էր Իրավագիտության դպրոցի փոխտնօրեն, ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի իրավական փորձաքննությունների ծառայության ղեկավար Դավիթ Բայրամյանը:
Վարպետաց դասի շրջանակներում փորձագետը ներկայացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու կարգը, իրավական և դատական փաստաթղթերի մշակման առանձնահատկություններն ու հիմնական պահանջները` այդ թվում նաև տեխնիկական: Ըստ Դավիթ Բայրամյանի դիմումին պետք է կցվեն` բողոքարկվող որոշումներին կամ միջոցառումներին առնչվող փաստաթղթերը, այն փաստաթղթերը, որոնք հաստատում են, որ դիմումատուն պահպանել է իրավական պաշտպանության ներպետական միջոցները սպառելու պահանջը և ՄԻԵԴ-ով սահմանված ժամկետը և անհրաժեշտության դեպքում միջազգային այլ ընթացակարգերին առնչվող փաստաթղթեր: