Հուլիսի 19-24-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցավ «Կովկասյան թրեյնինգ»՝ Microwav.fm -ի հարթակում գտնվող առցանց ռադիոների ակտիվ անդամների մասնակցությամբ: «Երիտասարդությունը հանուն Երիտասարդության» ռադիոյից ներկա էին Մեդիայի համաղեկավար Պայծառ Հակոբյանը և լրագրողներ՝ Էլեն Խաչատրյանն ու Աննա Սարդարյանը: Թրեյնինգի ընթացքում մեր ներկայացուցիչները ծանոթացան վրաստանյան մեր գործընկերների, ինչպես նաև չեխական Սոուրսֆաբրիք կազմակերպության ներկայացուցիչների հետ: Յուրաքանչյուր օր առլեցուն էր հետաքրքիր, ինտերակտիվ դասընթացներով: Քննարկվեցին առցանց ռադիոյի առավելությունները և դրանք գործնականում կիրառելու հմտությունները: Ինչպես նաև առանձնահատուկ ուշադրություն դարձվեց թերություններին, որոնք փորձառու մասնագետների խորհուրդների արդյունքում չեզոքացվեցին, իսկ բոլոր առկա խնդիրները արագ լուծում ստացան: Մյուս կարևոր քայլը Վրաստանում գործող առցանց ռադիոների և նրանց ներկայացուցիչների հետ ծանոթացումն էր: Հայ-վրացական համատեղ նախագծերի և միասին համագործակցելու նոր գաղափարների հրավառություն էր 4-րդ օրը: Այս թրեյնինգի արդյունքում փորձի փոխանակումը, վրացական առցանց ռադիոյին ծանոթացումը, բոլոր հնարավոր ու հետաքրքիր նախագծերի պլանավորումն ու դրա իրագործման քայլերը՝ արդեն Հայաստանում քննարկելը, եղան մեր Մեդիա թիմի ռազմավարական կարևոր ձեռքբերումները:
Youth for youth Radio
Online Map
Follow us on facebook
Popular Posts
-
Արդեն ավանդույթ դարձած՝ թվով 4-րդ «Խեցգետնի օրը» տեղի ունեցավ մայիսի 19-ին: Ինչպես նախորդ անգամները, այս անգամ եւս, հաճելին ուղեկցվեց օգտ...
-
Երևանի պետական համալսարանի դասախոս, քաղ. գիտ թեկնածու, դոցենտ Խաչիկ Գալստյանը հոկտեմբերի 25-ին «Հանրային դիվանագիտության դպրոցում» վարեց...
-
"World Water for Youth" is a youth exchange organized by Serund Pan-Armenian Youth Center". The project objective is to...
-
On the 24-th September 40 representatives of 12 youth organizations gathered in UN office in Armenia to hear the theme « Non-Prol...
-
Սույն թվականի հունիսի 15-ին Հանրային դիվանագիտության վեցերորդ խմբում և Գլոբալ կառավարման հոգեբանություն կուրսում անցկացվեց «Մտքի և գիտ...
-
"World Water for Youth" is a youth exchange organized by Serund Pan-Armenian Youth Center". The project obj...
-
Սույն թվականի մայիսի 29-ին Իրավագիտության դպրոցի երկրորդ խմբում անցկացվեց «Վարչական իրավախախտումների առանձնահատկությունները ճանապարհա...
-
ՌԳՄԿ-ին կից «Հանրային դիվանագիտության դպրոցի» առաջին կուրսի վեցերորդ խմբում սույն թվականի մայիսի 29-ին անցկացվեց «Ահաբեկչության դեմ ...
-
Национальный Совет молодёжных и детских объединений России совместно с Молодёжным департаментом Совета Европы при поддержке Министерства ...
-
"Leader and/or manager" Մայիսի 1 4-ին տեղի ունեցավ « Սերունդ Համահայկական երիտասարդական Կենտրոնի » « Երիտասարդները երիտասար...
