News

...

Դավիթ Բայրամյան Արդյունավետ փաստարկման հմտություններ 25.04.2017

«Արդյունավետ փաստարկման հիմունքներ» թեմայով վարպետաց դասը «Հանրային դիվանագիտության դպրոցի» առաջին կուրսի վեցերորդ խմբում անցկացրեց ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի իրավական փորձաքննությունների ծառայության ղեկավար Դավիթ Բայրամյանը:
Դավիթ Բայրամյանը նշեց, որ փաստարկները կազմված են երեք հիմնական տարրերից` հայտարարություն, որը փաստարկ ներկայացնող պնդումն է, որով նա ցանկանում է համոզել լսողներին, ապա աջակցում` հայտարարության լրացում և ամենավերջում` հիմնավորում, որը փաստարկի կառուցվածքում գաղափարների հավաքածուն է:

Փաստարկների ստեղծման համար նախ և առաջ անհրաժեշտ է որոշ վավերապայմանների առկայություն՝ նախ թեզի առաջադրում, ապա բացատրություն, ապացուցում և, ի վերջո, թեզի ամփոփում։ Միևնույն տրամաբանական շղթան, սակայն, կարող է ներկայացված լինել մեկ այլ տարբերակով՝ թեզի ներկայացում (հիմնական միտք, մտահաղացում), տվյալ մտքի բացահայտում և նաև ապացուցում (հիմնավորում և քննարկում): Շատ կարևոր է ապացուցման ընթացքում նաև հիշել, որ փաստարկները պետք է լինեն ճշմարիտ դատողություններ և ինքնուրույն ապացուցված` անկախ թեզից, ինչպես նաև բավարար և հիմնավոր թեզի համար: 
Թիմային ակտիվ քննարկումներին հաջորդեցին երկու «Մտքերի մենամարտերը», հետևյալ թեմաներով` Էվթանազիա և մահապատի: Ներկայացված թեմաների շուրջ մասնակցները փորձեցին ներկայացնել իրենց փաստարկներն ու հակափաստարկները՝ կիրառելով վարպետաց դասի ընթացքում ձեռք բերված հմտությունները:



Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.