Գլոբալ կառավարում թեմայով վարպետաց դասի Երկրորդ մասը Հանրային դիվանագիտության դպրոցի հինգերորդ խմբի վերջին դասի թեման էր: Վարպետաց դասը վարում էր Հանրային դիվանագիտության դպրոցի գլխավոր տնօրեն Տիգրան Շադունցը: Դասն անցկացվեց սույն թվականի ապրիլի 25 –ին Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում:
Տիգրան Շադունցը նախ և առաջ անդրադարձավ անդրազգային կորպորացիաներին ու դրանց ազդեցությանը ինչպես աշխարհում, այնպես էլ մեր տարածաշրջանում: Ըստ Շվեցարական տեխնոլոգիական ինստիտուտի տվյալների, աշխարհում գոյություն ունեն ավելի քան 37 միլիոն կազմակերպություններ և ներդրողներ, ընդ որում, այդ կազմակերպությունները ներառված են ընդհամենը 46000 անդրազգային կազմակերպությունների կազմում: Այս տվյալների հիման վրա ստեղծվել է այսպես կոչված տնտեսական ազդեցության գոտու սխեման:
Անդրադարձ կատարվեց Արժույթի միջազգային հիմնադրամին, նրա գործունեությանը, հիմնական գործառույթներին՝ համաշխարհային առևտրի խթանում, վարկավորում, արժույթի փոխանակման կարգավորում և կայունացում, համաշխարհային ֆինանսական վիճակագրության տվյալների հավաքագրում ու տպագրություն և այլն: Հաջորդիվ Տիգրան Շադունցը խոսեց Կենտրոնական բանկի կարգավորող գործառույթի և դերակատարության մասին: Նշվեց, որ ըստ Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության ազգային բանկը Կենտրոնական բանկն է: Կենտրոնական բանկը Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված գործառույթներն իրականացնելիս անկախ, իսկ նրա նպատակներն են գների և ֆինանսական կայունության ապահովումը:Կենտրոնական բանկի այլ նպատակները, խնդիրները, գործունեության կարգը և երաշխիքները սահմանվում են օրենքով:
Հանդիպման ընթացքում ծավալվեց շատ հետաքրքիր քննարկում գլոբալ կառավարման թեմայով: