Սույն թվականի ապրիլի 21-ին Ռուսաստանի մշակույթի և գիտության կենտրոնում անցկացվեց «Իրավագիտության դպրոցի» առաջին և երկրորդ խմբերի միացյալ վարետաց դասը: Վերջինս վարում էր ՀՀ Ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի Իրավագիտության ֆակուլտետի պետ, ի.գ.թ, դոցենտ Մանուկ Մուրադյանը:
Վարպետաց դասի թեման էր` «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների կառուցվածքը սահմանադրական փոփոխությունների ներքո» Մաս 2: Փորձագետը իրավահամեմատական վերլուծության ենթարկեց 2005 և 2015 թ փոփոխությունները: Նշեց, որ փոփոխությունների արդյուքում առաջացան ինչպես պետական կառավարման մոդելի, այնպես էլ իրավունքի գերակայության փոփոխություններ: Անհատի իրավական կարգավիճակը ևս փոփոխվեց: Նաև նշվեց, որ չպետք է շփոթել իրավունքի գերակայություն և օրենքի գերակայություն եզրույթները: Փորձագետը նշեց, որ 2005թ սահմանադրական փոփոխոթյուններով յուրաքանչյուր ոք կարող է դիմել ՍԴ, եթե սպառվել են բոլոր ատյանները և եթե խախտվել է ՀՀ ՍԴ 2-րդ գլուխը: Մանուկ Մուրադյանը նշեց նաև, որ Սահմանադրությունն ունի ինքնաբավ մեկնաբանություն` իրավունք չկա իրավանորմերը մեկնաբանել օրենքում առկա տերմիններով: Նշվեց, որ օրենք բառն ունի նյութական և ձևական մեկնաբանություն: Վարպետաց դասի ավարտին ունկնդիրների հետ ծավալվեց ակտիվ քննարկում փորձագետի կողմից տրված խնդիրների վերաբերյալ: