Գլոբալ կառավարման հոգեբանություն կուրսի շրջանակներում հերթական` 3-րդ վարպետաց դասն անցկացվեց սույն թվականի մայիսի 13-ին` Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի շենքում:
Վարպետաց դասը վարում էր ՌԳՄԿ-ին կից Հանրային դիվանագիտության դպրոցի գլխավոր տնօրեն Տիգրան Շադունցը «Գլոբալ կառավարման հոգեբանություն և կոնցեպտուալ իշխանություն» թեմայով: Փորձագետը վարպետաց դասի հենց սկզբում անդրադարձավ գլոբալ կառավարում և հոգաբանություն հասկացություններին` նշելով, որ հոգեբանությունը գիտություն է, որն ուսումնասիրում է մարդու կամ խմբերի հոգեկան վիճակի կամ դրա գործունեության, առաջացման, զարգացման օրինաչափությունները:
Տիգրան Շադունցն, անդրադառնալով գլոբալ կառավարման էությանը, նշեց, որ այն ինստիտուտների, սկզբունքների, քաղաքական և իրավական նորմերի, վարքագծի չափանիշների անբողջական համակարգ է, որի միջոցով կարգավորվում է անդրազգային և գլոբալ բնույթ կրող հարցերի լայն շրջանակ: Այդպիսի կարգավորումն իրագործվում է պետությունների, ինչպես նաև ոչ կառավարական կառույցների միջոցով: Գլոբալ կառավարման տեսանկյունից կարևոր նշանակություն ունի նաև աշխարհայացքը, որը հայացքների, գնահատականների, աշխարհի և աշխարհում մարդու տեղի ու նշանակության մասին պատկերացումների ամբողջություն է և, առհասարակ մարդու վերաբերմունքն է շրջապատող աշխարհին ու ինքն իրեն:
Այնուհետև փորձագետը ներկայացրեց կոնցեպտուալ իշխանության այն սահմանումն ու հիմնական բնութագրիչները, որն օգտագործվել է դեռևս մ.թ.ա 1325 թվականին Ամոնի կողմից: Նշվեցին կոնցեպտուալ իշխանության վեց հիմնական կառավարական սկզբունքները` աշխարհայացք, պատմական, գաղափարախոսական, տնտեսական, գենային զենք և ռազմական ուժ:
Վարպետաց դասի շրջանակներում անցկացվեցին աշխարհայացքի բացահայտման մի քանի խաղ-քննարկումներ: