News

...

Վարդան Աթոյան Ուղեղային կենտրոններ և հանրային դիվանագիտություն 15.05.2017

Սույն թվականի մայիսի 15-ին Հանրային դիվանագիտության դպրոցի վեցերորդ խմբում անցկացվեց Ուղեղային կենտրոններ թեմայով վարպետաց դասը, որը վարում էր ՀՊՏՀ քաղաքագիտության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ., «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագիտական խորհրդի փոխնախագահ, Չինաստանի Շենսիի համալսարանի հրավիրյալ պրոֆեսոր Վարդան Աթոյանը:
Խոսելով Ուղեղային կենտրոնների մասին` փորձագետը նախ և առաջ նշեց, որ դրանց նախատիպերը դեռևս գոյություն են ունեցել անտիկ ժամանակաշրջանից սկսած, իսկ ժամանակակից պատկերացումներին համապատասխանող առաջին ուղեղային կենտրոնը ստեղծվել է 1831թ.` Լոնդոնի Պաշտպանության և անվտանգության հետազոտությունների Թագավորական ինստիտուտը: Ուղեղային կենտրոնների առաքելությունն է գեներացնել նորարարական գաղափարներ և, իհարկե, կամուրջի դեր կատարել ակադեմիական գիտության, հասարակության և իշխանության միջև: Այդ կառույցներն ունեն նաև մի շարք գործառույթներ, որոնց շարքում կարելի է առանձնացնել` հետազոտական և վերլուծական, խորհրդատվական, բացատրական (ԶԼՄ-ներ, հասարակություն), հանրային հարթակներ, և կրթական-քաղաքացիական կրթություն:
Վարդան Աթոյանը նշեց, որ ուղեղային կենտրոնները 90%-ը ստեղծվել է II համաշխարհային պատերազմից հետո, 70%-ը՝ 1970-ական թթ. հետո, 50%-ը՝ 1980-ականներից հետո, և, որպես այդ կենտրոնների աճի պատճառ, առանձնացվեցին Բարդացող աշխարհ. ներքին և արտաքին մարտահրավերներ և ոչ ստանդարտ լուծումների անհրաժեշտություն, միջազգային հարաբերություններում դերակատարների ավելացում:
Փորձագետն անդրադարձավ նաև ՈւԿ-ների դասակարգմանը` նշելով, որ դրանք կարող են լինել «Համալսարաններ առանց ուսանողների», «Պայմանագրային հետազոտական հաստատություններ», Շահապաշտպան կամ քարոզչական հետազոտական հաստատություններ: 
Հանդիպման ընթացքում ծավալվեց հետաքրքիր ու բուռն քննարկում ինչպես ՈՒԿ-ների մասին առհասարակ, այնպես էլ Հայաստանում գործող կենտրոններին:

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.