News

...

Խաչիկ Գալստյան Բանակցային տեխնոլոգիաներ 27.04.2017

Սույն թվականի ապրիլի 27-ին Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում անցկացվեց Հանրային դիվանագիտության դպրոցի վեցերորդ խմբի հերթական վարպետաց դասը: Այն վարում էր Երևանի պետական համալսարանի դասախոս, քաղ. գիտ թեկնածու, դոցենտ Խաչիկ Գալստյանը, վարպետաց դասի թեմա` «Բանակցային տեխնոլոգիաներ»:
Խաչիկ Գալստյանը նախ խոսեց բանակցությունների կարևորության մասին` նշելով, որ դրանք կիրառվում են կյանքի բոլոր ոլորտներում: Բանակցություններ վարելու հմտությունները թույլ են տալիս շրջանցել ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ ու ապահովել դրանց խաղաղ ելք: Փորձագետը խոսեց նաև բանակցությունների իրականացման հիմքերի մասին` առանձնացնելով հետևյալ չորսը` արժեքներ, պահանջմունքներ շահեր և դիրքորոշումներ:
 Բանակցությունների անցկացման տեսանկյունից Խաչիկ Գալստյանն առանձնացրեց հետևյալ մարտավարական հնարները` դիրքորոշման բացում (ներկայացնել սեփական դիրքորոշումը առանց համեմատելու, բաց քննարկման պատրաստակամության տեսքով), դիրքորոշման փակում (դիրքորոշումը ներկայացվում է կարծր, չոր, պաշտոնական, վերջնագրերի տեսքով), դիրքորոշումների ընդհանրությունների ընդգծում (շեշտել կողմերի համար ընդհանուր արժեքները), դիրքորոշումների տարբերության ընդգծում, Ճնշման մեծացում, չափազանցված/առավելապաշտական/ պահանջներ, աստիճանական պահանջներ, երկակի մեկնաբանություն, քննարկվող հարցերի բարդացում և այլն:
Վարպետաց դասի շրջանակներում ունկնդիրները մասնակցեցին մի քանի բանակցային խաղերի` փորձելով կատարելագործել իրենց բանակցային հմտությունները:

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.