Սույն թվականի ապրիլի 26-ին Ռուսաստանի մշակույթի և գիտության կենտրոնում անցկացվեց <<Իրավագիտության դպրոցի>> առաջին խմբի հերթական վարպետաց դասը: Վերջինս վարում էր ՀՀ Փաստաբանների պալատի անդամ Մինաս Մուրադյանը՝ Դատական ակտերի հարկադիր կատարման առանձնահատկությունները ՀՀ-ում թեմայի համատեքստում:
Փորձագետը ներկայացրեց հարկադիր կատարման վարույթի մասին ընդհանուր դրույթները: Նշեց, որ ԴԱՀԿ-ն ապահովում է ՀՀ դատարանների դատական ակտերի (այդ թվում՝ միջազգային դատական ակտերի), ինչպես նաև անբողոքարկելի վարչական ակտերի, արբիտրաժային տրիբունալների վճիռների և ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների կատարումը: Հարկադիր կատարման մարմինը ապահովում է ՀՀ Արդարադատության նախարարության համակարգում գործող հատուկ ծառայությունը:
Փորձագետը նշեց հարկադիր կատարման ենթակա ակտերի տեսակները, դրանց կատարման միջոցները, ներկայացրեց, թե ովքեր կարող են լինել կատարողական վարույթի կողմերը և մասնակցող անձինք՝
· կողմերը և (կամ) նրանց ներկայացուցիչները,
· փորձագետներ,
· թարգմանիչներ,
· խնամակալության և հոգաբարձության մարմիններ
Փորձագետը ներկայացրեց նաև կատարողական թերթի և կատարողական գործողությունների մասին ընդհանուր դրույթները: Կատարողական թերթ տալը, թերթ տալու հիմքերը, կատարման ներկայացվելու ժամկետները, կատարողական գործողությունների կատարման ժամանակը, դրանց իրականացման ժամկետը: Ներկայացվեց, թե որ դեպքերում են ավարտվում և կարճվում կատարողական վարույթները: