News

...

Մանուկ Մուրադյան Վարչարարության հասկացությունը, սկզբունքները և ձևերը 28.04.2017

«Վարչարարության հասկացությունը, սկզբունքները և ձևերը» թեմայով դասն Իրավագիտության դպրոցի 2-րդ խմբում անցկացվեց սույն թվականի ապրիլի 28-ին Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում: Վարպետաց դասը վարում էր ՀՀ Ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի Իրավագիտության ֆակուլտետի պետ, ի.գ.թ, դոցենտ Մանուկ Մուրադյանը: 
Փորձագետը նախ նշեց, որ Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենքը սահմանում է վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական ակտեր ընդունելու, վարչական ակտերը, վարչական մարմինների գործողությունները և անգործությունը բողոքարկելու, վարչական ակտի կատարման, վարչական ծախսերի, ինչպես նաև վարչարարությամբ հասցված վնասի հատուցման հետ կապված` վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջև ծագած հարաբերությունները:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ վարչական մարմիններ են համարվում ՀՀ գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները, այսինքն՝ նախարարությունները, պետության ողջ տարածքում վարչարարություն իրականացնող պետական այլ մարմինները, մարզպետները, համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը: Միաժամանակ, նույն հոդվածով սահմանվում է, որ եթե թվարկված մարմիններից բացի վարչարարություն են իրականացնում պետական այլ մարմիններ, ապա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի իմաստով դրանք նույնպես համարվում են վարչական մարմիններ: 
Մանուկ Մուրադյանը ներկայացրեց նաև վարչարարության հիմնական սկզբունքները` վարչարարության օրինականություն, ձևական պահանջները չարաշահելու արգելքը, հայեցողական լիազորությունները սահմանափակելը, կամայականության արգելքը, վարչարարության համաչափությունը, առավելագույնի սկզբունքը, հավաստիության կանխավարկածը, տնտեսավարությունը և այլ սկզբունքներ: 
Հանդիպման վերջում փորձագետի հանձնարարությամբ մասնակիցները փորձեցին վերլուծել ու գտնել վարչարարության սկզբունքների ոտնահարումները կոնկրետ օրինակների վրա:

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.