News

...

Հայկ Քյասինյան Քննչական գործողությունների առանձնահատկությունները պրակտիկայում 05.06.2017

Սույն թվականի հունիսի 5-ին Իրավագիտության դպրոցում անցկացվեց «Քննչական գործողությունների առանձնահատկությունները պրակտիկայում» թեմայով վարպետաց դասը, որը վարում էր Հայկ Քյասինյանը, ՀՀ քննչական կոմիտե: 
Հայկ Քյասինյանը նշեց, որ քննչական գործողությունն իրենից ներկայացնում է խիստ իրավական կարգավորման ենթարկված քրեադատավարական գործունեության առաջնային, սկզբնական տարր: Քննչական գործողությունը քրեադատավարական օրենքով կարգավորված և վարույթն իրականացնող մարմնի (հետաքննության մարմին, քննիչ, դատախազ, դատական քննության փուլում նաև դատարան) կողմից իրականացվող որոնողական, ճանաչողական և հավաստողական օպերացիաների համալիր է, որը համապատասխանում է որոշակի տեսակի հետքերի առանձնահատկություններին, հարմարեցված է դրանցում պարունակվող ապացուցողական տեղեկությունների արդյունավետ որոնմանը, ընկալմանն ու ամրագրմանը:

 Քրեական դատավարության տեսությունը սովորոբար առաջադրում է քննչական գործողությունների հետևյալ համակարգը՝ հարցաքննություն, առերեսում, ճանաչման ներկայացնելը, ցուցմունքների ստուգումը տեղում, զննում, քննում, քննչական փորձարարություն, խուզարկություն, նմուշներ ստանալը, փորձաքննության նշանակում: 
Ըստ փորձագետի, քննիչը պետական պաշտոնատար անձ է, որն իր իրավասության սահմաններում քրեական գործով իրականացնում է նախաքննություն: Նա նաև լիազորված է հանցագործության դեպքով նախապատրաստել նյութեր և հարուցել քրեական գործ և սույն օրենսգրքով սահմանված ենթակայության կանոններին համապատասխան գործն ընդունել իր վարույթ կամ քննության համար ուղարկել այլ քննիչի, իր վարույթում եղած գործի քննության ընթացքում հարուցել քրեական գործ, եթե հայտնաբերվել է նոր հանցագործության դեպք, որը կատարել է այլ անձ: 
Քրեական գործն իր վարույթն ընդունելուց հետո քննիչը գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության համար լիազորված է`ինքնուրույն ուղղություն տալ քննությանը, ընդունել անհրաժեշտ որոշումներմև այլն: 
Վարպետաց դասի ընթացքում ծավալվեց ակտիվ քննարկում, հնչած բազմաթիվ հարցերը ստացան իրենց սպառիչ պատասխանները:




Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.