News

...

Արման Բոշյան ԶԼՄ-ների ազդեցությունը ենթագիտակցության վրա 05.06.2017

Սույն թվականի հունիսի 5-ին ՌԳՄԿ-ին կից «Հանրային դիվանագիտության դպրոցի առաջին կուրսի վեցերորդ խմբում անցկացվեց ԶԼՄ-ների ազդեցությունը ենթագիտակցության թեմայով վարպետաց դասը: Վարպետաց դասը վարում էր Երևանի Աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանը: 
ԶԼՄ-ների ազդեցությունը արդիական հասարակության վրա ահռելի է, այն նաև ազդում է մարդկանց ենթագիտակցության վրա: Մարդու վիճակի վրա ազդեցությունը կարող է լինել մի քանի հիմնական ձևերով` գիտակցությյունը կարող է ընդլայնվել, ենթարկվել ընկճման կամ թուլանալ:

Արման Բոշյանը նշեց, որ մարդու գիտակցականի համար պատասխանատու է ուղեղի ձախ կիսագունդը, իսկ աջ կիսագունդը` ենթագիտակցության համար: Առանձնահատուկ նշանակություն ունի մարդու աշխարհայացքը, որն անհատի հայացքների, գնահատականների, պատկերացումների ու աշխարհընկալման ամբողջությունն է, որն իր մեջ ներառում է նաև տեղեկատվություն, փոխաբերություն (մետաֆորա) և սեփական փորձ: 
Ազդեցությունն ենթագիօտացության վրա իրականացվում է երեք հիմնական ձևերով` ձայն, տեքստ, պատկեր: Գիտնականները բացահայտել են, որ ցանկացած տեքստ, որը սկսվում է «Գիտնականները բացահայտել են» բառերով, ավելի մեծ վստահություն է ներշնչում: Տեսողական ազդեցությունը ևս շատ մեծ է: Նախ, գունային գամմաները զգացմունքներ են առաջացնում, ավելին, հակադիր գունային գամմաները «կարճ միացում» են առաջացնում ուղեղում:




Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.