News

...

Իրավագիտության դպրոցի Գյումրու մասնաճյուղ Հայկ Վարդանյան 04.06.2017

Իրավագիտության դպրոցի Գյումրու մասնաճյուղում սույն թվականի հունիսի 4-ին անցկացվեց առաջին խմբի հերթական վարպետաց դասը: Վերջինս վարում էր ՀՀ ճանապարհային ոստիկանության բաժնի հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ, մայոր Հայկ Վարդանյանը` «Վարչական իրավախախտումների առանձնահատկությունները ճանապարհային երթևեկության ենթատեքստում» թեմայով:
Վարպետաց դասի առաջին մասում փորձագետը ներկայացրեց վարչական իրավախախտումների ընդհանուր բնութագիրը, առանձնահատկություններն ըստ «Վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի: Հայկ Վարդանյանը պարզաբանեց, թե ինչ է իրենից ներկայացնում վարչական ակտը, ինչպես է այն ընդունվում՝ ըստ դիմումի, ըստ բողոքի և վարչական մարմնի կողմից: Ներկայացվեց նախազգուշացման գրավոր և բանավոր ձևերը, նվազ նշանակություն ունեցող որոշումը, վարչական ակտի ակնառու և ակնհայտ սխալները , առոչինչ վարչական ակտերը, դրանց հիմքերը և այլն: 
Հստակորեն ներկայացվեց ՎԻՎՕ հոդված 32-ը` Վարչական իրավախախտումների համար տույժ նշանակելու ընդհանուր կանոնները:

Վարպետաց դասի երկրորդ մասում փորձագետը ներկայացրեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումները, ՀՀ Սահմանադրության 72-րդ և 73-րդ հոդվածները, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը: ՎԻՎՕ 8-րդ հոդվածը՝ Վարչական պատասխանատվության վերաբերյալ օրենսդրության գործողությունները: Փորձագետը իրավախախտումների առանձնահատկությունները ներկայացրեց ճանապարհային երթևեկության ենթատեքստում, վարչական իրավախախտումները գործող օրենքի պայմաններում և սահմանեց մեղմացնող, խստացնող և վերացնող օրենքները, մեկնաբանեց օրենքի հետադարձ ուժը: Անդրադարձ կատարվեց ՍԴՈ920 և ՍԴՈ1000 որոշումներին, տարանջատեց պատասխանատվություն կրել և պատասխանատվության ենթարկվել հասկացությունները, ինչպես նաև առանց մեղքի պատասխանատվություն կրելը: Ներկայացվեց ՎՀՎՎՄՕ հոդված 48-րդը, ՎԻՎՕ հոդված 124 տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կաննոները խախտելը, Վարչական իրավախախտման արձանագրություն կազմելու կարգը և վարչական ակտերի անվավեր ճանաչելու հիմքերը ճանապարհային նշանների մասով, որն իրականացնում է ՃՈ-ը: Վարպետաց դասի ավարտին ունկնդիրների հետ քննարկվեցին մի քանի իրավիճակային խնդիրներ, բազմաթիվ հարցեր ստացան սպառիչ պատասխաններ:


Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.