Սույն թվականի հունիսի 6-ին ՌԳՄԿ-ին կից Հանրային դիվանագիտության դպրոցի Գլոբալ կառավարման հոգեբանություն կուրսում անցկացվեց «Կրոն: Առաջացման պատմությունը» թեմայով վարպետաց դասը, որը վարում էր փորձագետ Իրինա Մամիջանյանը: Իրինա Մամիջանյանը նախ և առաջ անդրադարձավ կրոնի առաջացման և զարգացման պատմությանը, նախադրյալներին, կրոնական գիտակցության պատմական ձևերին ու կառուցվածքին: Փորձագետն առանձնակի ուշադրություն հրավիրեց կրոնի տարրերի ու կառուցվածքի վրա: Վարպետաց դասի շրջանակներում ամդրադարձ կատարվեց հետևյալ կրոններին` բուդդայականություն, քրիստոնեություն, իսլամ, հուդայականություն և այլն:
Կրոնի հիմքերը դրվել են դեռևս նախնադարում,մարդկային զարգացման շատ ցածր մակարդակում: Դրանք պարզունակ ծեսեր էին` ներկայացված մոգության,տոտեմիզմի, անիմիզմի, ֆետիշիզմի շրջանակներում: Նույնիսկ մեր օրերում գիտնականների և փիլիսոփաների մոտ չկա մի միասնական կարծիք կրոնի առաջացման պատճառների մասին:
Այսպիսով, կրոնի էությունը կարելի է մեկնաբանել այսպես կրոնը աշխարհի մասին մարդու ունեցած գիտելիքների տարատեսակ է և բաղկացուցիչ մասը, կրոնը մարդու վրա ազդեցություն ունեցող արտաքին գործոնների ունեցածազդեցությունն է,
Այնուամենայնիվ, կրոնի ունեցած ազդեցությունը բավականին մեծ է եղել և մնում է մարդու կյանքում, քանզի ցանկացած հասարակություն ձուլվում է իր դավանած կրոնի ավանդույթներին:
Վարպետաց դասի ընթացքում ներկայացվեցին տարբեր կրոններին բնորոշ խորհրանիշները: