News

...

Նվարդ Մելքոնյան «Հանրային կապեր» (PR) 08.06.2017

ՌԳՄԿ-ին կից «Հանրային դիվանագիտության դպրոցի» վեցերորդ խմբում սույն թվականի հունիսի 8-ին «Հանրային կապեր» (PR) թեմայով վարպետաց դաս, որը վարում էր ԵՊՀ Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս, դոցենտ, ԵՊԼՀ Տեղեկատվության և հանրային հաղորդակցության տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Նվարդ Մելքոնյանը:
Նվարդ Մելքոնյանը վարպետաց դասի շրջանակներում անդրադարձավ PR տերմինի առաջացման պատմությունը, հիշատակվեցին PR-ի զարգացմանն ու տարածմանը տարբեր փուլերում նպաստած հայտնի անհատները:
Ըստ փորձագետի, PR-ը մենեջմենթի որոշակի գործառույթ է, որը հնարավորություն է տալիս կազմակերպության և իր հասարակայնության միջև հաստատել և պահպանել հաղորդակցման գործընթացը, փոխըմբռնումը, քաջալերումը և համագործակցությունը. այն ներառում է խնդիրների կառավարումը, օգնում է ղեկավարությանը տեղեկանալ գործերի ընթացքին և արձագանքել հասարակական կարծիքին, որոշում և ընդգծում է կազմակերպության ղեկավարության` հասարակության շահերին ծառայելու պարտականությունը, որպես կայանալիք փոփոխությունների մասին տեղեկացնող միակ համակարգ` այն օգնում է ճկուն արձագանքել փոփոխություններին և արդյունավետ օգտագործել դրանք, որպես հիմնական գործիքներ կիրառում է բարոյական հաղորդակցման հետազոտություններն ու տեխնոլոգիաները»: 
Փորձագետը ներկայացրեց PR-ի գործառույթները, տեսակներն ու ձևաչափերը, ինչպես նաև դրանց հետ կապված սխալ պատկերացումներն ու ակնկալիքները: Հանդիպման վերջում անդրադարձ կատարվեց գրագետ PR արշավ կազմակերպելու հաջորդական քայլերին, ինչպես նաև արշավի արդյունավետությունն ու արդյունքները ամփոփելու ոչ պակաս կարևոր՝ գնահատման փուլին:


Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.