News

...

Խաչիկ Գալստյան «Բանակցություններ և լոբբինգ» 17.08.2017


«Բանակցություններ և լոբբինգ» թեմայով վարպետաց դասը  «Հանրային դիվանագիտության դպրոցի» առաջին կուրսի յոթերորդ խմբում անցկացվեց օգոստոսի 17-ին: Վարպետաց դասը վարում էր ԵՊՀ դասախոս, քաղ. գիտ. թեկնածու, դոցենտ Խաչիկ Գալստյանը:
Բանակցությունների անհրաժեշտ նախադրյալների շարքում փորձագետն առանձնացրեց նախ կողմերին` նշելով, որ կողմերը պետք է լինեն առնվազն երկուսը, ապա խնդիրներ և շահեր, ցանկություն ու համատեղ որոշումներ կայացնելու պատրաստակամություն: Արժեքները, պահանջմունքները, շահերն ու դիրքորոշումները բանակցային գործունեության իրականացման հիմքերն են, առանց որոնց բանակցային գործընթացը կհամարվի թերի:




Բանակցային գործընթացը հաջողությամբ իրականացնելու և ցանկալի արդյունքի հասնելու համար կարևոր են այն մարտավարական քայլերն ու հնարները, որոնցով կողմերն առաջնորդվում են: Այս տեսանկյունից փորձագետն առանձնացրեց մի քանի հաջորդական քայլեր` դիրքորոշման բացում և փակում, դիրքորոշումների ընդհանրությունների և տարբերություններ ընդգծում, ճնշման մեծացում, քննարկվող հարցերի բարդացում և այլն:


Արդյունավետության տեսանկյունից կարելի է առանձնացնել հիմնահարցի բաժանումն առանձին մասերի և համագործակցության ընդհանուր շրջանակների ճշգրտումը, խմբավորումների ձևավորումն ու բլոկային մարտավարությունը: Շատ հաճախ կիրառելի են նաև չափազանցված խոստումները, քանի որ, ինչպես իրավացիորեն նշեց փորձագետը. «Երբեք այդքան չեն ստում, որքան պատերազմի, որսի և ընտրությունների ժամանակ»:
Հանդիպման ընթացքում անկացվեցին մի քանի խաղ-թեստեր, որոնց նպատակը անձնային որակների բացահայտումն էր ու բանակցային հմտությունների զարգացումը:

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.