News

...

Վարդուհի Մարգարյան «Գովազդում կիրառվող ներազդման մեխանիզմները» 28.08.2017



Սույն թվականի օգոստոսի 28-ին «Հանրային դիվանադիտության դպրոցի» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հերթական վարպետաց դասը՝ «Գովազդում կիրառվող ներազդման մեխանիզմները» թեմայով: Դասը վարում էր հոգեբան Վարդուհի Մարգարյանը:
Վարպետաց դասի նպատակն էր ունկնդիրներին ներկայացնել գովազդի բուն էությունը, ծագումը, զարգացման փուլերը և օգտագործման մոդելներն ու մեխանիզմները: Այս ամենը քննարկվում էր զանազան կազմակերպությունների գովազդների մանրամասն դիտման միջոցով: 


Դասի ընթացքում մասնակիցներն ազատ էին կռվախնձորի վերաբերյալ իրենց կարծիքը արտահայտելու և բանավիճելու հարցում: Բանավեճի թեման՝ գովազդի ազդեցության մոդելների գաղափարի և դրանց կիրառման համապատասխանելիությունն էր, թե որքան յուրովի է մոդելն օգտագործվում որոշակի կազմակերպության կողմից և, համապատասխանաբար, որքան արդյունավետ և շահութաբեր է այդ կիրառումը:

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.