News

...

Արման Բոշյան «Ազդեցության մեխանիզմներ» 26.09.2017



Սույն թվականի սեպտեմբների 26-ին Հանրային դիվանագիտության դպրոցի ութերորդ խմբում անցկացվեց «Ազդեցության մեխանիզմներ» թեմայով վարպետաց դասը: Վարպետաց դասը վարում էր Երևանի «Աշխարհաքաղաքական ակումբի» ղեկավար Արման Բոշյանը: 
Ըստ Արման Բոշյանի, հասարակության վրա ազդեցություն գործելու մեխանիզմները տարբեր են, սակայն կարևոր նշանակություն ունեն տեքստերը, պատկերներն ու ձայնը: Անդրադարձ կատարվեց  ընտրական գործընթացներին ու հասարակության մասնակցությանն այդ գործընթացներում:


Փորձագետը փաստեց, ավելի բարդ է կառավարել այն հասարակությունը, որը զինված է գիտելիքով ու չի ենթարկվում մանիպուլիացիաների: Հասարակական գործընթացների գլոբալ կառավարումը գլոբալ քաղաքականության մեթոդ է, որը ենթադրում է որոշակի մեխանիզմների առկայություն (ռազմական, քաղաքական, տեղեկատվական) հասարակությունների որոշակի ընդհանուր հավաքական գիտակցության վրա ազդելու համար։ Այն ստեղծվել է տարբեր ինքնություններ (էթնիկ պատկանելիություն, քաղաքակրթություն) ունեցող հասարակությունները կառավարելու համար մեկ միասնական ձևով՝ ապագայում որոշակի արդյունք ստանալու նպատակով: 

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.