News

...

Թրեյնինգ. «Ռազմավարական լուծումները շուկայում»

Մայիսի 27-ից 29-ը` Կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոցը կազմակերպում է «Ռազմավարական լուծումները շուկայում. ռազմավարական պլանավորում» թեմայով դասընթաց, որը նախատեսված է կազմակերպության ղեկավարների, մարկետինգի բաժնի ղեկավարների, արտադրանքի գծով մենեջերների, բրենդ-մենեջերների, գործարարների, որակի բաժնի աշխատակիցների, առևտրային կազմակերպությունների մասնագետների և ղեկավարների համար:

Դասընթացը կվարի բարձրակարգ մասնագետ, ով հանդիսանում է Ֆ.Կոտլերի «Մարկետինգային մենեջմենթ» գրքի համահեղինակը:

Դասընթացը ձեզ հնարավորություն կտա.

· ինքնուրույն պլանավորել և մշակել նոր արտադրանք (բրենդ) և այն շուկայահանելու ծրագիր,

· արտադրանքի ռազմավարական և գործառնական կառավարման ոլորտում բարձրացնել գիտելիքների ընդհանուր մակարդակը,

· ձեռք բերել ապրանքներ և բրենդներ ստեղծելու գործիքների կիրառման հմտություններ:

Դիմելու վերջաժամկետն է` 2011 թ.-ի մայիսի 25-ը:

Մանրամասների և այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել.

+ 374 10 58 80 43 կամ +374 10 58 80 44


Կորպորատիվ Կառավարման Բարձրագույն Դպրոց

Ք. Երևան, Բաղրամյան 24դ, 11, 0019

URL: www.dba.am

e-mail: info@dba.am

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.