News

...

Հաճելի անակնկալ` սիրո բարեխոս Սուրբ Սարգսի օրը

Փետրվարի 19-ին` երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի օրը, «Սերունդ Համահայկական Երիտասարդական Կենտրոնն» անակնկալ էր պատրաստել Երեւան քաղաքի երիտասարդներին եւ ոչ միայն:

Կեսօրից, երբ քաղաքում սկսեցին շատանալ` ծաղիկներով, փուչիկներով եւ արջուկներով շրջող երիտասարդները, «Սերունդ Համահայկական Երիտասարդական Կենտրոնի» անդամները` շրջելով քաղաքի փողոցներով, առաջարկում էին անցոդներին պարկից հանել` սիրո մասին այդ օրվա խորհուրդը, որը կարող էր լինել աֆորիզմի կամ բարեմաղթանքի տեսքով:

Մեծ ոգեւորություն կար ոչ միայն երիտասարդների, այլեւ` մեծահասակների շրջանում: Ակցիային մասնակցեցին նաեւ ոստիկանները, խանութի աշխատակիցները, վարորդները… մի տատիկ, անգամ, իր թոռնուհիների համար մի քանի բարեմաղթանք հանեց պարկից:

Բոլորն էլ սիրո եւ հաճելի բարեմաղթանքների կարիք ունեին: Բազում ժպիտներ եւ հետաքրքիր տպավորություններ… Այո’, սիրո կարիք բոլորն ունեն… Ապրե'նք սիրո մեջ, քանի որ «Սերը համբերող է, քաղցրաբարո է. սերը չի նախանձում, չի ամբարտավանանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավութեան վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա. ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, մշտապես հույս է տածում, ամեն բանի համբերում»: (Ա.Կորնթացիս 13:4-7):

Սիրե’ք, եղե’ք սիրված եւ սպասե’ք այլ անակնկալների:

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.