Սույն թվականի մարտի 30-ին` տեղի ունեցավ «Սերունդ Համահայկական Երիտասարդական Կենտրոնի» Ֆորումը: Այն բաղկացած էր 3 փուլից: Առաջին փուլն իրենից ներկայացնում էր «Սերունդ ՀԵԿ»-ի` 2010 թվականի աշխատանքների ընդհանուր հաշվետվությունն` ըստ բաժինների: Յուրաքանչուր բաժնի պատասխանատուն ներկայացնում էր իր բաժնի կատարած աշխատանքերը, նշվում էին առաջընթացներն ու թերացումները:
Այնուհետեւ, երկրորդ փուլում` 2011 թվականի առաջին եռամսյակի աշխատանքների հաշվետվությունն էր: Ներկայացվեցին բաժինների կատարած աշխատանքները: Ամենաակտիվ եւ արդյունավետ գործունեություն ծավալած` «Արտաքին կապերի թիմ»-ին շնորհվեց պատվոգիր` աշխատանքները պատշաճ մակարդակով կազմակերպելու եւ բարձր արդյունավետություն ապահովելու համար:
«Սերունդ ՀԵԿ»-ի զարգացման եւ կայացման գործում մեծ ներդրում ունենալու համար` պատվոգրեր ստացան նաեւ մի շարք բաժինների անդամներ: Այդ թվում` Սոֆյա Պիրադյանը, Ջեննի Կազումյանը, Լիլիթ Դաշյանը, Սուսաննա Դավթյանը, Սոնա Դավթյանը, Լուսինե Գեւորգյանը եւ Ատոմ Մխիթարյանը:
Երրորդ փուլում` ներյակացվեց 2011 թվականի գործունեության ծրագիրը: Թափուր բաժիններում` համաղեկավարման համար առաջադրված թեկնածունները ներկայացրին իրենց ծրագրերը եւ անցան հաջորդ փուլ, այն է հարցազրույց` խորհրդի անդամների կողմից: Այդքանով Ֆորումի առաջին օրը` բազում տպավորություններով ավարտվեց:
Առաջիկայում սպասվում է “Cooking Day”-ը, որի մասին կպատմենք մեր հաջորդ նյութում:
... շարունակելի: