2011թ մայիսի 7-ին, Եվրասիա միջազգային համալսարանում տեղի ունեցավ «Սերունդ Համահայկական Երիտասարդական Կենտրոն»-ի կողմից կազմակերպված «Առաջնորդությունը ՀՀ երիտասարդական դաշտում» սեմինար-քննարկումը, որին մասնակցում էին բազմաթիվ երիտասարդական կառույցների ներկայացուցիչներ: Ծավալվեց բուռն քննարկում, քանի որ ցանկացած երկրի հիմքն ու ապագան հենց երիտասարդությունն է: Հնչեցին տարբեր կարծիքներ, թե «ի՞նչ է առաջնորդությունը»:
Առաջ բերվեց առաջնորդության հիմնախնդիրը Հայաստանի Հանրապետության երիտասարդական դաշտում անհատի տեսանկյունից: Ապա դիտարկվեց երիտասարդական կազմակերպությունների ներքին խնդիրները, որին հաջորդեցին տեսակետներ Հայաստանում կազմակերպությունների համագործակցության և երիտասարդական դաշտում առաջնորդության վերաբերյալ: Ի վերջո քննարկվեց Հայկական երիտասարդական կազմակերպությունների դերակատարությունը և հեղինակությունը միջազգային դաշտում:
Միջոցառումը հասավ այն եզրահանգման,որ ինչ նպատակել էլ հետապնդեն կազմակերպությունները ներքին դաշտում, անհրաժեշտ է միահամուռ ուժերով պայքարել միջազգային դաշտում հզոր դիրք ձեռք բերելու և Հայի անունը բարձր պահելու համար: