Մասնակիցները տեղեկատվություն ստացան, թե ինչպես կարելի է ճիշտ կառավարել թիմը, ինչպիսին պետք է լինի լավ ղեկավարը, ինչպես պետք է կազմակերպի իր աշխատանքը:
Ծանոթացան ղեկավարման 5 կանոններին եւ եւս մեկ անգամ հանգեցին այն պարզ ճշմարտությանը, որ մարդը միշտ ընտրության առջեւ է եւ պետք չէ վախենալ մերժումից:
Թրեյնինգի շրջանակներում եղավ նաեւ ակտիվ մաս: Յուրաքանչյուր մասնակից ազատ կարող էր արտահայտել իր կարծիքը եւ կիսվել մյուս մասնակիցների հետ իր փորձով:
Թրեյներներն իրենց թրեյնինգը համեմել էին հետաքրքիր տեղեկություններով` օրինակներ բերելով կենդանական աշխարհի ներկայացուցիչների կյանքից, ինչը թերեւս ավելի տպավորիչ եւ հիշվող էր դարձնում տեղեկատվությունը:
Պատմվեց նաեւ հեքիաթ` մի թագավորի մասին: Թրեյնինգի այդ հատվածը կարող եք դիտել ինքներդ:
Վերջում եղավ մուլտֆիլմի դիտում, որը կրթող, դաստիարակող միտում ուներ:
Ընդհանուր առմամբ շատ հետաքրքիր եւ ինֆորմատիվ թրեյնինգ էր: Բաց մի թողեք հաջորդ թրեյնինգները: