News

...

«Նեյրոմարքեթինգի հիմունքները» թեմայով մասնագիտական դասընթաց

2011 թվականի օգոստոսի 1-ին եւ 2-ին Ակադեմիքս Թիմ Խորհրդատվական ընկերությունը եւ Հայաստանի Երիտասարդ Կանանց Ասոցիացիան կազմակերպեցին «Նեյրոմարքեթինգի հիմունքները» թեմայով մասնագիտական բաց դասընթաց:
Դասընթացի
նպատակն էր մասնագետներին ներկայացնել մարքեթինգի նոր ուղղություն` զգայուն օպտիկական գերժամանակակից սարքերի միջոցով բացահայտել գնորդների և պոտենցիալ հաճախորդների զգայական-հուզական վերաբերմունքը գովազդային վահանակների, սուպերմարկետների, բանկերի և այլ խոշոր կազմակերպությունների գովազդի և վաճառքի կազմակերպման համար այլ գովազդային մոտեցումների ու հնարքների նկատմամբ:

Դասընթացը կազմված էր տեսական և գործնական մասերից: Առաջին օրը մասնակիցները, ստանալով նեյրոմարքեթինգի վերաբերյալ տեսական գիտելիքներ, ամբողջովին գործադրեցին դրանք 2-րդ օրը և կարողացան ընկալել ու ամրապնդել ստացված գիտելիքը:

Ըստ մասնակիցների` դասընթացը կարող է մեծ գործնական առաջընթաց բերել հայաստանյան բազմաթիվ խոշոր ընկերությունների, քանի որ, ինչպես նկատեցին դասընթացից անմիջապես մեկ օր հետո դրա մասնակիցները, նրանք` արդեն զինված աչքով, բազմաթիվ սխլներ հայտնաբերեցին տարբեր գովազդներում և փողոցներում տեղադրված վահանակների վրա:

Նշենք, որ համագործակցության շրջնակներում դասընթացին մասնակցելու էին հրավիրվել նաեւ «Սերունդ համահայկական երիտասարդական կենտրոն»-ից 3 հոգի: Վերջիններս շատ հոգ էին` ինչպես դասընթացի նյութից, մատուցման ձեւից, այնպես էլ կազմակերպիչներից:

Ակադեմիքս Թիմի հերթական թրեյնինգը հաջողված է:

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.