News

...

Հայաստանի եւ սփյուռքի երիտասարդական կազմակերպությունների հավաք կլոր-սեղան` Երեւանում

Օգոստոսի 6-ին` ՀՀ Սփյուռքի նախարարության կազմակերպած` «Երիտասարդ առաջնորդների ամառային դպրոց»-ի շրջանակներում, տեղի ունեցավ «Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների հավաք կլոր-սեղան»:

Հավաքի կազմակերպման պատասխանատվությունը ստանձել էր «Սերունդ Համահայկական Երիտասարդական Կենտրոնը»:

Հանդիպման ընթացքում` Հայաստանի 10-ից ավել առավել ակտիվ երիտասարդական կազմակերպություններ մեր սփյուռքահայ առաջնորնդերին եւ ներկա գտնվող մյուս հյուրերին ներկայացրեցին իրենց կառույցի գործունեությունը, խոսեցին սփյուռքահայության կապերի զարգացման եւ ամրապնդման գործում իրենց հնարավոր ներդրումների եւ համագործակցության մասին:

Խոսվեց նաեւ Հայաստանում երիտասարդական քաղաքականության ներկայիս և հետագա զարգացման միտումների, կառույցների եւ ծրագրերի մասին:

Այնուհետեւ մեր սփյուռքահայ բարեկամները ներկայացրեցին իրենց կառույցներն ու դրանց գործունեությունը:

Ընդհանուր առմամբ, ներկա էին տարբեր հասարակական կազմակերպություններ` միջազգային, համահայկական, բնապահպանական, կրթական եւ այլ: Սակայն նրանց միավորում էին` հասարակական կյանքում երիտասարդ սերնդի դերի բարձրացումը, երիտասարդների համախմբմանն ու միավորմանը, ժողովրդավարական արժեքների և քաղաքացիական գիտակցության բարձրացմանն աջակցումը, հայ երիտասարդների ներուժի բացահայտումն ու ինտելեկտի բարձրացումը:

Հանդիպման վերջում ներկաները փոխանակվեցին այցեքարտերով եւ լուսանկարվեցին ի հիշատակ:


Հույսով ենք, որ այս միջոցառումը խթան կհանդիսանա` Հայաստանի եւ սփյուռքի երիտասարդական կառույցների միջեւ կապերի ամրապնդման եւ համատեղ նոր ծրագրերի իրականացման համար:

Լր.` Ջեննի Կազումյան
Օպ.` Մանե Պապյան

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.